• 15/04/2022

Զելենսկին հայտնել է իր պատկերացմամբ Ռուսաստանի մոտակա նպատակը

Զելենսկին հայտնել է իր պատկերացմամբ Ռուսաստանի մոտակա նպատակը

Ռուսաստանի անմիջական նպատակն է ուկրաինացի զինվորականներին շրջապատել Դոնբասի համար լայնամասշտաբ ճակատամարտում և «խլել այն», ասել է Զելենսկին BBC News-ին տված հարցազրույցում։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Դոնբասում այժմ ամենաբարդ իրավիճակն է Ուկրաինայի զինված ուժերի համար, և առաջին անգամ հայտարարել է տարածաշրջանում ուկրաինական զորքերի թվի մասին։

«Ռուսաստանի անմիջական նպատակն է Դոնբասի համար լայնամասշտաբ մարտում շրջապատել 44 հազար ուկրաինացի զինվորականներին և հետ վերցնել այն»,- ասել է նա։