• 15/04/2022

«Անտանելի է». բրիտանացիները դժգոհում են գների աճից

«Անտանելի է». բրիտանացիները դժգոհում են գների աճից

Բրիտանական տնտեսությունը տասնամյակների ընթացքում անզուգական մարտահրավերի առջև է կանգնած, երբ տեղական բիզնեսներն ու սպառողները հայտնվել են գների աճի և իրական եկամուտների անկման միջև, հաղորդում է Sky News-ը:

«Թանկացել են ապրանքները, թանկացել է հումքը, և, որ հատկապես կարևոր է, թանկացել են էներգակիրներն ու վառելիքը։ Եվ դա ազդում է գրեթե այն ամենի արժեքի վրա, ինչ գալիս է խանութներ` դաշտերից և գործարաններից: Վատ նորությունն այն է, որ իրավիճակն էլ ավելի կվատանա»,- զգուշացնում է թղթակից Փոլ Կելսոն:

Ինչպես հեռուստաալիքի եթերում հայտնել է J&B Wilde Fish & Poultry-ի ներկայացուցիչ Մարիելլա Գաբատը, ամսական 1,5 հազար ֆունտ ստերլինգով (մոտ 160 հազար ռուբլի) ավելացել են միայն դիզելային վառելիքի առաքումների և հաշիվների արժեքը։

«Այն գները, որոնց մենք հիմա բախվում ենք, ուղղակի խոշտանգումներ են։ Անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ են ձեր գները բարձրանում, ինչո՞ւ է սա լինում։ Որովհետև դրանք պետք է բարձրացնենք, քանի որ ամեն ինչ թանկացել է առնվազն 25-30%-ով»,- դժգոհեց նա։

Իր հերթին, լոնդոնյան Grind սրճարանների ցանցի ղեկավար Դեյվիդ Աբրահամովիչն ասել է, որ իր բիզնեսը, ի թիվս այլ բաների, կանգնած է աշխատավարձերը բարձրացնելու և Ազգային ապահովագրական հիմնադրամին ավելի շատ վճարելու անհրաժեշտության հետ։

«Հսկայական գնաճը ճնշում է գործադրում ամեն ինչի վրա՝ սկսած աշխատուժից: Այսպիսով, նախորդ շաբաթ աշխատուժի ծախսերն աճել են 5%-ով։ Եվ սրանք ընդամենը առաջին փոփոխություններն են ապրիլին։ Սուրճի ապրանքային գինը՝ խոսքը գնում ենք մեր գնած սուրճի մասին, եղածի համեմատ աճել է երկուսուկես անգամ։ Մեզ մոտ էներգիայի ծախսերն աճել են 50%-ով»,- դժգոհեց նա։