• April 15, 2022

Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները բարբաջանք է որակել

Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը Վիգեն Խաչատրյանի հայտարարությունները բարբաջանք է որակել

ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը www.ilur.am կայքում պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի Ազգային Ժողովում ելույթին, որով նա իր անհամաձայնությունն էր հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։

«Վիգեն Խաչատրյանն Ազգային Ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Այդ առիթով ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը.

1. Ազգային Ժողովի 1995 թվականի ընտրություններում Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ, մաս է կազմել Լ. Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքին։ Ո՛չ այդ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նա որևէ առարկություն չի արտահայտել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։

2. Ընտրություններից հետո «Հանրապետություն» խմբակցության առաջադրմամբ նա զբաղեցրել է, նախ՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահի, ապա` նախագահի  պաշտոնը, և այդ ընթացքում ևս չի փոխել իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության առնչությամբ։

3. 1996 թվականի նախագահական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության համագումարը ՀՀ Նախագահի թեկնածու է առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ նույնպես անհամաձայնություն չի ունեցել վերջինիս ղարաբաղյան քաղաքականության հետ։

4. 1997 թվականին Վիգեն Խաչատրյանը բացարձակապես չի արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածին, ինչը ևս, համաձայնությունից բացի, այլ բան չի կարող նշանակել։

5. 1998 թ. փետրվարին` Առաջին նախագահի հրաժարականից հետո, ի նշան Տեր-Պետրոսյանի նկատմամբ համերաշխության` հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այս ամենը ցույց է տալիս, որ Վիգեն Խաչատրյանի այսօրվա հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ և բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով։

Վերջում ավելորդ չենք համարում վերահրատարակել Վիգեն Խաչատրյանի հոդվածը՝ Հայաստանի Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր համագումարում թեկ­նածու առաջադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ելնելով մի քանի կարևոր հանգամանքներից։ Նախ ամենակարևորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ­պես պետության ղեկավար, իր անմիջական գործունեությամբ իրակա­նացնում է մեր կուսակցության դավանանքին հարազատ սկզբունքներ. այն է՝ ազատականություն և ժողովրդավարություն։ Այդ սկզբունքները տարածվում են ե՛ւ տնտեսության զարգացման, ե՛ւ պետական համա­կարգի ձևավորման, ե՛ւ ժողովրդավարական համակարգի արմատա­վոր­ման վրա։ Այսինքն՝ գաղափարապես նա մեզ հարազատ քաղաքա­կան գործիչ է։ Երկրորդը. որը նույնքան կարևոր է՝ անցումային և բարեփո­խումների այս շրջանում, հատկապես երբ վերջինս ավարտված չէ, ցան­կալի չէ պետության ղեկավարի փոփոխությունը։ Դեռևս շատ խնդիր­ներ կան, և կարելի է ասել, որ կես ճանապարհին ենք։ Ժամանակ է պետք դրանք վերջնականորեն լուծելու համար։ Այստեղ ինքնանպատակ չէ՝ տեսնել նույն մարդուն պետության ղեկին։ Բայց եթե նախորդ շրջա­նում նա իրեն լավագույն ձևով է դրսևորել, ապա բնական է, որ փո­փոխությունն անցանկալի է։ Մենք գտնում ենք, որ որպես պետության ղե­կավար, Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն հիմնականում արդարացրեց։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը որոշակի ճանաչում ստացավ։ Իրականաց­վեց շատ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ճիշտ է, հան­րապետության ներքին կյանքում կան բազմաթիվ թերություններ, տնտե­սական ցածր մակարդակ, ժողովրդի շրջանում դժգոհություններ կենսա­մակարդակից, բայց մենք տեսանք, որ այս հարցերում ևս պետության ղեկավարը դրսևորեց խոհեմություն, թույլ չտվեց ցնցումներ։ Շատ կա­րևոր հանգամանք եմ համարում նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի առավել մեծ թե՛ քաղաքական, և թե՛ սոցիալական հենարան, հա­մեմատած մյուս թեկնածուների հետ և բոլորի շահերից բխող փոխզի­ջումային քաղաքականություն վարելով հանդերձ նա նաև ինքնուրույն գործիչ է, ինչը առավելապես դրսևորվում է վճռական պահերին։ Ընդ­հանրացնեմ՝ որքան շատ են հաջողությունները, գրեթե նույնքան են նաև չլուծված խնդիրները, թերությունները, անելիքները։ Այդ առումով մենք կարծում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենահարմար թեկնածուն է, որովհետև մենք նրան ավելի շատ նախընտրում ենք ոչ թե կատարած աշխատանքի համար, այլ այն անելիքների համար, որոնք ակնկալվում են նրանից («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06.09.1996թ., վերահրատարակված «Գիտնականը և Նախագահը. Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ» գրքում, Անտարես-Երևան, 2019, էջ 331-332)»։

Առնչվող գրառում

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային (Ֆոտո)

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային…

Սոցցանցերում, այդ թվում` ամերիկյան ակտիվորեն շրջանառվում է նոր կատակը. «Ամերիկյան ֆոլկլորի նոր հերոսը Բայդեն Գուդն է։ Ամերիկացիներից փող է վերցնում ու…
ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին ´Տեսանյութ)

ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին…

7-րդ օդադեսանտային դիվիզիայի հրետանին ոչնչացնում է հակառակորդի ինքնագնաց հրետանին:
Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Դոնբասի բանակի հիմնադիր եւ առաջին հրամանատար Իգոր Ստրելկովը, ով ներկայումս Մոսկվայի պաշտոնական քաղաքականության քննարադության պատճառով զրկված է պատերազմին մասնակցելու հնարավորությունից, այս…