• April 15, 2022

Արցախյան հիմնախնդրի շուրջ կոնկրետ առաջարկներ ներկայացրել է միայն հայտնի քաղաքական գործիչ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը

Արցախյան հիմնախնդրի շուրջ կոնկրետ առաջարկներ ներկայացրել է միայն հայտնի քաղաքական գործիչ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը

«Նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ Շուշիում բղավում էր` Արցախը Հայաստան է եւ վերջ: Հիմա հարց Փաշինյան Նիկոլին. քանի՞ անգամ ես միջազգային հարթակներում կարողացել Արցախի անունը տալ, հիմա էս ինչի՞ եք էսքան վախվորած Արցախի անունը տալիս: Էս ինչի՞ եք հիմա արցախցիների խնդիրներին մատների արանքով վերաբերվում: Էս մարդկանց դարձրել եք տնավեր ու բնավեր, հիմա էլ խաղաղության դարաշրջանի՞ց եք խոսում»: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ժամ առ ժամ սեղմվող օղակին եւ Հայաստան աշխարհին պատուհասած վտանգներին, նման կարծիք հայտնեց «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, «Newsmedia.am» էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ: Ապա նա հավելեց.
– Իբրեւ թե գնում եք բանակցելու, իսկ դու Նիկոլ Փաշինյան, առհասարակ ունա՞կ ես որեւէ բան բանակցելու, բա կարողացա՞ր Բրյուսելում որեւէ տառ կամ բառ արտաբերել: Դու ընդհանրապես հասկանո՞ւմ ես, թե ինչ ես արել, դու հիմա, առհասարակ, ո՞ւմ հետ ես բանակցում, ի՞նչ ես բանակցում: Բա էդ բանակցությունների սեղանին կարողանո՞ւմ ես ասել, որ մենք գերեվարված տղաներ ունենք, որ անհետ կորած տղաներ ունենք, որ սգացող մայրեր ունենք: Ո՞ւմ հետ ես խաղաղության դարաշրջան բացում, Փաշինյան Նիկոլ, քեզ սպանողի՞, քո գենը-կոդը ջնջողի հե՞տ: Ասում ես` նախկիները գնում, վիզները ծռում էին: Նախկին իշխանություններից եւ որեւէ մեկը վիզ չի ծռել ու չի ծնկել թշնամու առաջ` ի տարբերություն Ձեզ ու ձերոնց: Դուք նախկիններին դեռ ասելու բան ունե՞ք, երկիրը տվել եք շուն-թուրքի բերանը, Արցախի սուրբ հողը թշնամու երախը տարաք, դրեցիք, էդքանից հետո Դուք իրավունք ունե՞ք նախկինների անուն տալո՞ւ:
– Եթե իշխանության դիրքորոշումը այլեւս ակնհայտ է, ապա խորհրդարանական թիվ 1 ընդդիմության կեցվածքը գոնե Ձեզ համար հասկանալի՞ է:
– Նախ ասեմ, որ դրոշներ փակցնելով` փորձել ինչ-որ “գլադիատորական մարտեր” մղել, դրանով ընդդիմությունը որեւէ խնդիր չի լուծելու: Իսկ, առհասարակ, ըստ իս, ընդդիմության օրակարգը կեղծ է: Եթե ընդդիմությունը ունենար կոնկրետ օրակարգ, ապա օր առաջ պետք է հանդես գար կոնկրետ գործողություններով, կոնկրետ հայտարարություններով, կոնկրետ ճանապարհային քարտեզ ներկայացներ հասարակությանը: Մինչ օրս, սակայն, Արցախյան հիմնախնդրի շուրջ հստակ ճանապարհային քարտեզ եւ կոնկրետ առաջարկներ ներկայացրել է միայն հայտնի քաղաքական գործիչ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, այդ թվումª վերջերս Հայաստանում տեղի ունեցած «Ղրիմի օրերի» շրջանակներում` ՌԴ-ից ժամանակ հեղինակավոր գործիչների ներկայությամբ: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. դրոշներ փակցնելով, Արցախ գնալ-գալով` որեւէ խնդիր չեք կարողանալու լուծել: Թիվ 1 ընդդիմությունը, եթե հարգանք ունի ինքն իր հանդեպ, պետք է ժամ առաջ մանդատներ վայր դնի, որպեսզի մասնակիցը չլինի այս խայտառակ գործընթացին: Էլ ինչի՞ է սպասում ընդդիմությունը, որ Երեւանի կենտրոնում ծածանվեն ադրբեջանական դրոշները, ու նո՞ր միայն ասեն` պահն օրհասական է: Մենակ պաթետիկ հայտարարություններով չեն լինում ընդդիմություն:
– Տիկին Զարգարյան, բացի նախկիններին թիրախավորելուց, իշխանականները պարբերաբար անդրադառնում են նաեւ «չորրորդ իշխանության» ներկայացուցիչներին` ամենատարբեր պիտակավորումները տալով: Որպես լրատվամիջոցի ղեկավար եւ հանրությանը հայտնի լրագրող, ի՞նչ գնահատական կտաք այդ պրակտիկային:
– Բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել «չորրորդ իշխանության» ներակայացուցիչների հետ, բոլոր իշխանություններին բնորոշ է եղել հարմարացնել «չորրորդ իշխանության» ներկայացուցիչներինª իրենց քիմքին, բոլորի օրոք էլ եղել են առճակատումներ: Բայց այսքան խայտառակ հռետորաբանությամբ եւ նման խայտառակ գործելաոճ, ինչպիսին որ որդեգրել է Նիկոլն ու իր իշխանությունը, չի եղել երբեւէ: Միայն թե, երեւի Նիկոլն ու յուր թայֆան մոռանում են, որ որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել “չորրորդ իշխանության” դեմ պայքարում:
Ինչ խոսք, այսօր տեղեկատվական դաշտում էլ կան ներդրված որոշակի խմբակներ, ինչ-ինչ անհասկանալի եւ լրատվության հետ բնավ որեւէ աղերս չունեցող մուտանտներ, ովքեր, ըստ մամուլում տեղ գտած ամենատարբեր հրապարակումների, բավականին սրտագին հարաբերություններ են ունեցել եւ հիմա էլ ունեն նախկին եւ ներկա ուժային կառույցների, եւ այդ նույն ուժային կառույցներում հանգրվանած ամենատարբեր գնդապետիկների եւ այլ իշխանավորների հետ: Ավելին, Նիկոլի Հայաստանում այդ «տիտղոսակիր»  պագոնավորներից ոմանք մինչ այսօր էլ վեր ընկած են ուժայիններում, եւ որոնց անունները շարունակվում է մինչ այսօր էլ կապվել «ժեխնյուզերի» հետ: Ի դեպ, ես այդ մասին առիթ ունեցել եմ խոսելու ուժային կառույցներից մեկի ղեկավարի հետ: Այս ամենի հանրագումարում իհարկե ողբալի է, երբ լրագրողական դաշտի, լրագրողական համքարության հետ ընդհանրապես կապ չունեցողները փորձ են անում ապականել նաեւ մեդիա դաշտը` թեկուզ մասամբ: Բայց նաեւ բոլորն են հասկանում, որ այդ բիոզանգվածը ներդրվել է հատուկ, նեղ շրջանակներին ծառայություններ մատուցելու համար: Եվ երբ ասում ենք` «չորրորդ իշխանություն», դա չի նշանակում ամենաթողություն, բայց նաեւ չի նշանակում, որ «չորրորդ իշխանության» իրական ներկայացուցիչները պետք է պարբերաբար պիտակավորվեն եւ հետապնդվեն` հանրությանը իրականությունը ներկայացնելու համար:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Առնչվող գրառում

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը (Տեսանյութ)

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը…

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է ապագան: Մնում է մի քիչ էլ սպասել։ Ամեն դեպքում,լ դիտեք տեսանյութը եւ կհամոզվեք:  
Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Տարածաշրջանի ամենակարեւոր էներգետիկ օբյեկտի` Զապորոժիեի ԱԷԿ-ի համակարգված գնդակոծությունից հետո հարվածի գոտում կրկին ու կրկին հայտնաբերվել են արեւմտյան զենքի հետքեր։ Զապորոժիեի ռազմական-քաղաքացիական…
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման ժամկետը

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման…

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտնել է, որ դաշնակից ուժերն ամբողջությամբ կազատագրեն ԴԺՀ-ն սեպտեմբերի կեսերին։ Հաշվի առնելով, որ ԼԺՀ-ն արդեն լիովին ռուսական…