- 15/04/2022
Երբ որ «ես»-ը կդառնա «Մենք», միայն այդ ժամանակ մենք կկարողանանք պայքարել հանուն այն հողի, որը ներծծված է մեր սուրբ Տղաների արյունով
![Երբ որ «ես»-ը կդառնա «Մենք», միայն այդ ժամանակ մենք կկարողանանք պայքարել հանուն այն հողի, որը ներծծված է մեր սուրբ Տղաների արյունով](https://soyuz.iravunk.am/wp-content/uploads/2022/04/275014857_964385107527897_8694198942584731440_n.jpg)
«Մեր ազգի փրկությունը պետք է փնտրենք հայ զինվորի, հայ մայրերի, մեր սպիտակ բանակի ներկայացուցիչների, մտավորականների, ուսուցիչների եւ աշխատավորների ձեռքերում: Ի վերջո պետք է հաղթեն խելքն ու գաղափարը, այդ ճանապարհին իհարկե չմոռանալով Աստծուն: Ես միշտ ասել եմ ու հիմա էլ ասում եմ. երբ որ «Ես»-ը կդառնա «Մենք», միայն այդ ժամանակ մենք կկարողանանք պայքարել հանուն հայրենի հողի ու հանուն այն հողի, որը ներծծված է մեր սուրբ Տղաների արյունով»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառմնալով ստեղծված իրավիճակում փրկության ելքին, ասել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող Գայանե Զարգարյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ