• 15/04/2022

Ռուսաստանը ԵՄ-ի աշխատակազմին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Ռուսաստանը ԵՄ-ի աշխատակազմին պերսոնա նոն գրատա է հայտարարել

Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի, հայտնում է ԱԳՆ-ն։

«Ի պատասխան Եվրամիության անբարյացակամ գործողությունների, 18 աշխատակից <…> հայտարարվել է «persona non grata» և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Համապատասխան գրությունը փոխանցվել է Մարկուս Էդերերին (ՌԴ-ում եմ ներկայացուցչության ղեկավար- Խմբ.)»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Այսօր նա կանչվել է ԱԳՆ՝ խիստ բողոք հայտնելու համար` «ԵՄ-ում և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչության 19 աշխատակիցների ապրիլի 5-ի անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ»։

Գործակալությունը նաև նշել է, որ Էդերերին ասվել է Բրյուսելի պատասխանատվության մասին` «երկկողմ երկխոսության և համագործակցության տասնամյակների պատմություն ունեցող ճարտարապետության հետևողական ոչնչացման համար», և մատնանշել է «Եվրամիության կողմից Վիեննայի կոնվենցիայի պահանջներին խստորեն պահպանելու անհրաժեշտությունը»: