• 16/04/2022

Հսկայական ուժեր են մոտեցվել ռազմաճակատին. կանխատեսվում է ռուսական բանակի հարձակումը Դոնբասում (ՎԻԴԵՈ)

Հսկայական ուժեր են մոտեցվել ռազմաճակատին. կանխատեսվում է ռուսական բանակի հարձակումը Դոնբասում (ՎԻԴԵՈ)

Ռուսական բանակը հարձակում կսկսի Դոնբասում, հենց որ անձրևներն ավարտվեն, ասել է Սերգեյ Գայդայը։ Նախկինում նա արդեն հայտնել էր, որ ռուսական բանակի հսկայական ուժերը դուրս են բերվել ռազմաճակատ։

«Անձնակազմի և տեխնիկայի քանակով նրանք արդեն պատրաստ են բեկման»,- ասել է օկուպացված Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։ Նրա կարծիքով, ռուսական բանակը միաժամանակ բեկումներ կսկսի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում։

«Տեսնում ենք… տասնյակ հազարավոր մարդիկ կան այստեղ, հարյուրավոր տեխնիկա, ամեն ինչ տեղափոխվում ու տեղափոխվում է, ռեզերվներ են բերվում։ Կարծում եմ՝ այո, անձրեւները կվերջանան, եւ հարձակումը կսկսվի։

Հարձակման դադարը պայմանավորված էր անձրևներով… Անձնակազմի և տեխնիկայի քանակով նրանք արդեն ամեն ինչ ունեն բեկման համար», – ասում է Գայդայը: