• 16/04/2022

Սպա «Կաբանը»՝ Մարիուպոլի իրավիճակի մասին. մնացել է միայն «Ազովստալ» գործարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)

Սպա «Կաբանը»՝ Մարիուպոլի իրավիճակի մասին. մնացել է միայն «Ազովստալ» գործարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)

ԴԺՀ բանակի սպան՝ «Կաբան» մականունով, խոսել է Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին։ Նա ասաց, որ «Ազովստալի» մերձակայքում գտնվող գրեթե բոլոր բնակելի թաղամասերը մաքրվել են, մնացել է միայն գործարանը, որտեղ «հակառակորդը կենտրոնացել է»։

Սպան նշում է, որ զինյալները դեռ շատ են այնտեղ, նրանք հետ են շպրտվում։

«Գործարանային տարածքներում մարտեր են ընթանում. սա երկաթբետոնե կոնստրուկցիաների ցանց է, լավ ամրացված։ Խորհրդային բետոնն ամուր է»,- ասում է Կաբանը։

Գործարանը ինքնին սկզբնապես կառուցվել է այնպես, որ աշխատի պատերազմի ժամանակ: Կառույցներն ամուր են ու կայուն, կան ստորգետնյա արտադրամասեր։

Սպան խոսեց նաև բժշկական համալիրից ազատ արձակված խաղաղ պատանդների մասին, որոնց ծաղրում էին ազովյան գրոհայինները՝ պատժիչ գործողություններ են իրականացրել հատուկ պատրաստվածություն ունեցող անձինք։