• 17/04/2022

No comment. ԱԺԲ-ի՝ «մահ ռուսներին» կոչերի վերաբերյալ ռուսական համայնքը ներկայացնող ՔՊ-ական պատգամավորն ասելիք չունի

No comment. ԱԺԲ-ի՝ «մահ ռուսներին» կոչերի վերաբերյալ ռուսական համայնքը ներկայացնող ՔՊ-ական պատգամավորն ասելիք չունի

ՊՊԾ գունդը գրաված ծռերի՝ ԱԺԲ կոչվող կազմակերպության կողմից հերթական հակառուսական ակցիայի ժամանակ Ռուսաստանի Դաշնության դեսպանության մոտ ակտիվ մասնակիցներից մեկի կողմից բարձրախոսով հնչեցվել է` «մահ ռուսներին» արտահայտությունը: Ընդ որում` երթի անվտանգությունն ապահովող իրավապահ համակարգի աշխատակիցների ներկայությամբ։ Թվում էր, որ սրան պետք է արձագանքեր գոնե հայաստանյան խորհրդարանում ռուսական համայնքը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԸ, բայց միայն թվում էր:

«Իրավունքի» այն հարցին, թե իշխող խմբակցության ռուս պատգամավորը չի՞ կարծում, որ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել ռուս ժողովրդի դեմ ուղղված ատելության խոսք, բռնության ու սպանության կոչեր հնչեցնողներին, նա լսելուն պես` խուսափեց առհասարակ պատասխանել: Զարմանք հայտնեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ի աջակցություն Ռուսաստանի, տեղի ունեցող ակցիաներին նա չի մասնակցում, որքանո՞վ է իր համար ընդունելի պրոուկրաինական ամենշաբաթյա ակցիաները Երեւանի փողոցներում, եւ առհասարակ` ինչո՞վ է զբաղված ինքը` որպես ռուսական համայնքի ներկայացուցիչ, Սանդիկովը ամենայն լրջությամբ ասաց, որ շուտով նախատեսվում է Հայաստանում ՌԴ դաշնային խորհրդի հետ համատեղ միջոցառում: Ահա այդքանով ՔՊ-ական ռուս պատգամավորը համարում է բավական ու լուրջ գործ` ի աջակցություն պատերազմի մեջ գտնվող իր հայրենակիցներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ