• 17/04/2022

ՌԴ-ի նկատմամբ ատելության նման գեներացումը հղի է մի շարք վտանգներով. Թագուհի Թովմասյան

ՌԴ-ի նկատմամբ ատելության նման գեներացումը հղի է մի շարք վտանգներով. Թագուհի Թովմասյան

Մի շարք կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ եւ քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ պահանջով են հանդես եկել, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն 2022 թվականի ապրիլի 9-ին ռուս ժողովրդի դեմ բռնությունների եւ սպանությունների հրապարակային կոչեր հնչեցրած անձինք: Հիշեցնենք, որ Երեւանում կայացած «Ազգային-Ժողովրդավարական բեւեռ» (ԱԺԲ) կոչվող կազմակերպության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ կազմակերպվել էր հանրային ակցիա, որի ժամանակ ԱԺԲ-ական ակտիվիստները Ազատության հրապարակում հանրահավաքի եւ դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն երթի ժամանակ հնչեցրել էին վիրավորական արտահայտություններ, բռնության կոչեր եւ սպառնալիքներ ռուս ժողովրդի, Ռուսաստանի զինված ուժերի, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների հասցեին:

«Իրավունքը» ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի նկատմամբ ազգային ատելության կոչեր հնչեցնող ԱԺԲ-ականներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջին:

– Ես մերժում եմ բոլոր տեսակի ատելության գեներացումն` ում էլ այն ուղղված լինի, առավել եւս, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ատելության նման գեներացումը հղի է մի շարք վտանգներով, որովհետեւ այսօր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը երաշխավորում են ռուսական զինված ուժերը: Սադրելով Հայաստանի ներսից ռուս խաղաղապահներին` ինչի՞ են հասնելու: Եթե ռուսներն էլ գնան, մեզ ո՞վ է պաշտպանելու: Պետք է իրենք հասկանան, որ այս պահին մեր միակ անվտանգության հենարանը Ռուսաստանի Դաշնությունն է: Եթե իրենք ունեն հստակ այլընտրանք, եւ զորք կա սպասող, որ ռուսներին հանենք, ուրիշները կգան, թող ասեն, հասկանանք` ովքե՞ր են պաշտպանելու: Մենք տեսանք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհը մեզ մենակ թողեց, եւ էլի միակ գերտերությունը, որ մեր կողքին կանգնեց, Ռուսաստանն էր:

– Այսքանով հանդերձ` որքանո՞վ է Հայաստանը, որպես ռազմավարական դաշնակից, ընկալելի Ռուսաստանի համար, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ ընդունում է Արեւմուտքի նախաձեռնած բանաձեւը, ըստ որի՝ Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցվում է, իսկ Հայաստանը նախընտրում է ոչ թե սատարել ՌԴ-ին, այլ կրկին չեզոք դիրք գրավել` պարզապես Ադրբեջանի պես չմասնակցելով քվեարկությանը:

– Հուսամ, որ սա դաշնակցային փոխհարաբերությունների շրջանակներում պայմանավորվածության արդյունք է: Ամեն դեպքում, մեծ հույս ունեմ, որ դեռ այդպես է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…