• 17/04/2022

Սպանություն` Ստեփանակերտում

Սպանություն` Ստեփանակերտում
Ապրիլի 16-ին, ժամը` 22:25-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Սերգո Շաքարյանը (ծնված 1969թ.) ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում տեղակայված ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2-րդ հարկ եւ իր մոտ առկա «АК-74» տիպի համարի ինքնաձիքով թիրախային կրակահերթ արձակել ծառայություն իրականացնող անձնակազմի ուղղությամբ: Ոստիկանության ավագ տեսուչ հերթապահ Ժ.Ե.-ն կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից՝ տեղում մահացել է: Այնուհետև Սերգո Շաքարյանը նույն նպատակով հետապնդել է ՕԿԿ կրտսեր տեսուչ հերթապահ Ա.Խ.-ին, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել:
Քիչ անց Ս.Շաքարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, իրականացվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից: