• 17/04/2022

Ես չեմ կարող մոռանալ…Անահիտ Մութաֆյան

Ես չեմ կարող մոռանալ…Անահիտ Մութաֆյան
«88-ին մանկական բռուցքս բարձրացրեցի վեր հանուն Արցախի, 7 տարեկանում առաջին անգամ գուլպա գործեցի Արցախս պահող զինվորի համար, առաջին անգամ հարազատի կորուստ զգացի Արցախիս համար։ Ապրեցի, արարեցի հանուն Արցախիս, պայքարեցի և պայքարում եմ հանուն Արցախիս։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, թուրքը չի կարող լինել իմ բարեկամը, ես չեմ կարող մոռանալ եղեռնը, ես չեմ կարող մոռանալ իմ 5000 եղբայրների ցեղասպանությունը։ Եվ ուրեմն` ի զեն… Մահ կամ ազատություն», – գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։