• 18/04/2022

Հիմա արդեն կոնկրետ հատուկ գործողություն է սկսվելու, լավ արդյունքներ կլինեն. Կադիրով

Հիմա արդեն կոնկրետ հատուկ գործողություն է սկսվելու, լավ արդյունքներ կլինեն. Կադիրով

Ապրիլի 17-ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ում հայտարարեց Ուկրաինայում «կոնկրետ» հատուկ գործողության մեկնարկի մասին։
Նա առաջարկել է Ուկրաինայի բանակի զինվորներին՝ հանձնվել։ «Հիմա արդեն կոնկրետ հատուկ գործողություն է սկսվելու, և լավ ցուցանիշներ, լավ արդյունքներ կլինեն։ Նրանք իրենք են դա խնդրել, այսպես ասած՝ ուկրաինացիները»,- ասել է Կադիրովը տեսաուղերձում։