• 18/04/2022

«Այս ստատուսը գրում եմ 2 նպատակով». Հայկ Մամիջանյան

«Այս ստատուսը գրում եմ 2 նպատակով». Հայկ Մամիջանյան

Արդեն շուրջ մեկ տարի է իմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր։ Անվտանգության փորձագետների կարծիքով խոսքը գնում է Պեգասուս եւ մի շարք այլ ծրագրերի մասին։

Այս ստատուսը գրում եմ 2 նպատակով.

1. Պայքարի ընկերներիս համար, որ զգուշանան նման sms-ներից /կարող է գալ գամ նեյտրալ հասցեատերից` lurer, sale եւ այլն, կամ որեւէ անծանոթ անունից՝ Edo, Armen եւ այլն, կամ ՁԵՐ ԿՈՆՏԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԻՑ։ sms-ների screenshot-երը կցված են։/

2. Այս գաղտնալսումը պատվիրողների համար.

Հո դուք մազոխիստ չե՞ք։ Միակ բանը, որ կկարողանաք այս եղանակով լսել, դա իմ ելույթների ու հարցազրույցների նույն մտքերն են՝ համեմված հատընտիր հայհոյանքներով։ Բարի «լսում»։