• 18/04/2022

«Այս առիթով վերաձևակերպեմ հայտնի ասացվածքը՝ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»»․ թուրքագետ

«Այս առիթով վերաձևակերպեմ հայտնի ասացվածքը՝ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»»․ թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Երեկ նշել էի, որ Թուրքիայի Զինված ուժերը պատրաստվում են ներխուժել Իրաքի խորքերը և նվաճել նոր տարածքներ՝ «ահաբեկիչների դեմ» նոր ռազմական գործողություն իրականացնելու պատրվակով։
Այսօր առավոտյան Թուրքիային ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց ռազմական գործողությունների մեկնարկը։

Հիշեցնեմ, որ այդ տարածքը, որը նվաճվում է Թուրքիայի կողմից, բոլոր միջազգային փաստաթղթերով Իրաք է, բայց դա չի կանգնեցնում «խաղաղասեր» Թուրքիային։ Ավելին, այն նույն «խաղաղությունը» արդեն մոտ 10 տարի է բացվել է Սիրիայի, Լիբիայի ժողովուրդների համար։ Իսկ Կիպրոսում «խաղաղության դարաշրջանը» բացվել է 1974 թ.-ին։

Այս առիթով վերաձևակերպեմ հայտնի ասացվածքը՝ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»»։