• 18/04/2022

Եմենի նախագահը վայր է դրել լիազորությունները էր Ռիադի ճնշման պատճառով. Wall Street Journa

Եմենի նախագահը վայր է դրել լիազորությունները էր Ռիադի ճնշման պատճառով. Wall Street Journa

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին հարկադրել են վայր դնել լիազորությունները եւ դրանք փոխանցել նախագահական ղեկավար խորհրդին, այժմ նախագահը փաստորեն գտնվում Է տնային կալանքի ներքո: Այդ մասին գրում Է Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով սաուդցի եւ եմենցի պաշտոնյաներին:

Ապրիլին Եմենի նախագահը քաղաքացիական պատերազմից յոթ տարի անց, որն սկսվել Էր, մասնավորապես, այն պատճառով, որ չԷր ցանկանում իշխանությունը տալ իր նկատմամբ վրեժխնդիր հուսիների ձեռքը, իշխանական բոլոր լիազորություններն անցումային ժամանակաշրջանում հանձնել Էր նախագահական ղեկավար խորհրդին, որի կազմի մեջ մտել են ութ հայտնի քաղաքական առաջնորդներ: Խորհրդի ստեղծումը հայտարարել են Էր Ռիադում միջեմենյան կոնսուլտացիաների արդյունքներով, որոնց մասնակիցները կոչ են արել նոր իշխանական կառույցին՝ բանակցություններ սկսել հուսիների հետ:

Ամերիկյան թերթի տվյալներով՝ Էր Ռիադում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդը Եմենի նախագահին «գրավոր հրամանագիր» Է հանձնել, որի մեջ շարադրվել են լիազորությունները խորհրդին պատվիրակելու մասին դրույթները: Ինչպես նշել են հրատարակության կողմից հարցված պաշտոնյաները, Մուհամեդը Եմենի ղեկավարին ասել Է, որ կոնսուլտացիաների մյուս մասնակիցները համաձայնել են նրա պաշտոնաթողության անհրաժեշտությանը:

Սաուդցի պաշտոնյաները, փորձելով Հադիին համոզել՝ հրաժարվելու իշխանությունից, սպառնացել են ապացույցներ հրապարակել նրա ենթադրյալ կոռուպցիոն գործունեության մասին: Այժմ արդեն Եմենի նախկին նախագահը «փաստորեն տնային կալանքի տակ Է գտնվում Էր Ռիադի իր նստավայրում՝ առանց հեռախոսներից օգտվելու հնարավորության», հայտարարել Է սաուդցի պաշտոնյաներից մեկը:

Սաուդյան Արաբիայի մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ եմենցի մի քանի քաղաքական գործիչներին թույլատրել են Հադիի հետ տեսակցել իշխանությունների թույլտվությամբ: Դրա հետ մեկտեղ սաուդյան պաշտոնյաներից եւս մեկը հայտնել Է, որ Էր Ռիադը «չի կազմակերպել» իշխանությունից Հադիի հեռացումը եւ չի սպառնացել բացահայտել կոցուպցիայի ակտերը: Իր հերթին նոր նախագահական ղեկավար խորհրդի ներկայացուցիչը առաջ Է քաշել այն վարկածը, որ Հադին տնային կալանքի տակ չի գտնվում: Միեւնույն ժամանակ Հադիի նախկին մամուլի քարտուղար Մուխթար ալ Ռահբին նշել Է, որ իշխանությունից նախագահին հեռացնելը խախտել Է երկրի Սահմանադրության դրույթները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: