• 18/04/2022

ФСБ-ի «սպեցնազը» դաժանորեն բերման է ենթարկել TG հեռուստաալիքի ադմինիստրատորին, ով ծաղրել է ռուս զինվորականներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ФСБ-ի «սպեցնազը» դաժանորեն բերման է ենթարկել TG հեռուստաալիքի ադմինիստրատորին, ով ծաղրել է ռուս զինվորականներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կալմիկիայում ձերբակալվել է Էլիստա քաղաքի վարչակազմի պաշտոնյան, ով ղեկավարում էր Free Ulus Telegram ալիքը։ Կոշտ կալանավորումն իրականացրել են Անվտանգության դաշնային ծառակության (ԱԴԾ-ФСБ) հատուկ ջոկատայինները։

40-ամյա Օչիրովին ձերբակալել են գրասենյակում, որտեղ նա պաշտոնապես աշխատում էր։ Նա կասկածվում է ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու եւ ռուս զինվորականներին վիրավորելու ու ծաղրելու մեջ։ Հետաքննության տվյալներով՝ տղամարդը Telegram ալիք է վարել աշխատանքային համակարգչից։

Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Կալմիկիայի Հանրապետության քննչական վարչության մամուլի ծառայությունը։

«Հետաքննության տվյալներով՝ կասկածյալը, հանդիսանալով Էլիստա քաղաքի վարչակազմի աշխատակից և լինելով հերթապահ, 2022 թվականի մարտի 17-ից մինչև ապրիլի 11-ը, ծառայության շահերին հակառակ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ օգտվելով գրասենյակային համակարգչից և ինտերնետից, տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանց Telegram մեսենջերում ստեղծել է ալիք, որում այլ օգտատերերի համար բաց հասանելիությամբ վստահելի հաղորդագրությունների քողի տակ կանխամտածված կեղծ տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օգտագործման մասին, մասնավորապես՝ տեղեկություններ զոհված զինծառայողների թիվը և Ուկրաինայի տարածքում իրականությանը չհամապատասխանող ռազմական հատուկ գործողության հանգամանքները՝ դա ուղեկցելով զինվորականների հասցեին վիրավորական արտահայտություններով։

Ներկայումս կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և առաջիկայում մեղադրանք կառաջադրվի։

Քրեական գործով նշանակվել են համակարգչային դատաբժշկական փորձաքննություններ՝ առգրավված համակարգչային տեխնիկայի և դրանց բաղադրամասերի, բջջային հեռախոսի մասով»,- ասված է ՌԴ Կալմիկիայի Հանրապետության քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։