• 19/04/2022

«Ռուսական զորքերը այսօր կամ վաղը «ամբողջությամբ կվերցնեն» Ազովստալը․ Ռամզան Կադիրով

«Ռուսական զորքերը այսօր կամ վաղը «ամբողջությամբ կվերցնեն» Ազովստալը․ Ռամզան Կադիրով

Չեչնիայի ղեկավարի աուդիոուղերձում, որը նա հրապարակել է իր Telegram ալիքում Ռամզան Կադիրովն ասել է, որ ռուսական զորքերը այսօր կամ վաղը «ամբողջությամբ կվերցնեն» Ազովստալը։ Այս մասին հայտնում են ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները։

«Ես ուզում եմ գոհացնել այն մարդկանց, ովքեր սպասում են Ուկրաինայի Հանրապետությունում խաղաղության և կայունության։ Այսօր Ամենակարողի օգնությամբ մենք ամբողջությամբ կվերցնենք Ազովստալը, այսօր կամ վաղը, շեյթանները երկար ժամանակ չեն ունենա գնալու։ Եվ հետո մենք կշարունակենք բռնել նրանց Կիևում, Խարկովում, որտեղ էլ որ լինեն, մենք այնտեղ կհետևենք նրանց»,- ասվում է ուղերձում։