• 19/04/2022

Զելենսկու հայտարարությունները կախված են նրանից, թե «ինչ է նա խմում կամ ծխում». Լավրով

Զելենսկու հայտարարությունները կախված են նրանից, թե «ինչ է նա խմում կամ ծխում». Լավրով

Անհնար է լրջորեն քննարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները։  Ուկրաինայի ղեկավարը մշտապես մտափոխվում է, ուստի նրան չպետք է լսել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ես չեմ կարող լրջորեն մեկնաբանել այն, ինչ ասում է Զելենսկին, նա անընդհատ փոխում է իր տեսակետը», – հավելել է Լավրովը India Today-ին տված հարցազրույցում։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, Զելենսկին շատ է խոսում, և ամեն ինչ կախված է նրանից, թե «ինչ է խմում կամ ինչ է ծխում»։

Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք կիրառել։ Ինչպես պնդում է պարբերականը, «նա իր խոսքերի համար ոչ մի ապացույց չի ներկայացրել»։