• 19/04/2022

Ով է Ստեփանակերտի ՃՈ կառավարման կենտրոնում կրակահերթ արձակողը. Բացառիկ մանրամասներ

Ով է Ստեփանակերտի ՃՈ կառավարման կենտրոնում կրակահերթ արձակողը. Բացառիկ մանրամասներ

Օրերս արտակարգ դեպք էր գրանցվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Տղամարդը մուտք էր գործել Ստեփանակերտի ճանապարհային ոստիկանության կառավարման կետ եւ կրակահերթ արձակել ոստիկանների ուղությամբ, արդյունքում սպանվել էր մեկ ոստիկան:
«Իրավունքին» հայտնի է դարձել որոշ մանրմասներ, մասնավորապես սպանողը գտնվել է ոչ սթափ վիճակում ու ցանկացել է Երևան գնալ: Ճանապարհին` ստուգելուց տեսել են,որ խմած է, արգելել են գնալ, ու այդ սպանողը գնացել է զենքը վերցրել` եկել սպանության վայր ու սպանել ոստիկանի, ով ընդհանրապես կապ չի ունեցել այդ միջադեպի հետ,
պարզապես` հերթափոխի է եղել: Ընդ որում սպանողն էլ զինվորական սպա էր, որը արագ հայտնաբերվել էր իրավապահների կողմից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ