• 20/04/2022

Նիկոլական ապարատի նախկին պաշտոնյաները շտապում են հրապարակ

Նիկոլական ապարատի նախկին պաշտոնյաները շտապում են հրապարակ

Մինչ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը շուրջօրյա նստացույց է իրականացնում Ազատության հրապարակում, այնտեղ են շտապում նիկոլական ապարատի նախկին պաշտոնյաները: Ազատության հրապարակ էր այցելել ոչ միայն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, այլ նաեւ ՊԵԿ նախկին նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ: Իր ներկայության վերաբերյալ նա ասաց, որ եկել է` իր ընկերներին բարեւելու:

– Պարոն Անանյան, Արթուր Վանեցյանը Ձեր ընկե՞րն է:

– Իհարկե, իմ աշխատանքային լավ ընկերն է: Եթե աջակցության տարր չունենար իմ բարեւելը, կարող էի հեռախոսով էլ զանգել ու բարեւել: Ակտիվ քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, սա համարեք որպես իմ քաղաքացիական պարտք: Եկա, ընկերներիս բարեւեցի, հիմա գնում եմ աշխատանքի:

– Իսկ ի՞նչ կասեք երկրում ստեղծված իրավիճակի մասին:

– Մարդկային լեքսիկոնում, երեւի թե, չկան այնպիսի բառեր, որոնք ճշգրիտ կբնորոշեն այն իրավիճակը, ինչ գոյություն ունի երկրում: Իրավիճակը, մեղմ ասած, լավը չէ:

– Դուք է՞լ եք իշխանափոխություն պահանջում` որպես երկիրը փրկելու ելք:

– Իշխանափոխությունը պետք է լիներ կամովին` 2020 թ. նոյեմբերի 10-ի առավոտյան: Սա իմ դիրքորոշումն է, որից չեմ հրաժարվում մինչեւ հիմա էլ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…