• April 20, 2022

Պուտինը Հայաստան կայցելի երեք ամիս անց. ով կդիմավորի նրան․ «Ժողովուրդ»

Պուտինը Հայաստան կայցելի երեք ամիս անց. ով կդիմավորի նրան․ «Ժողովուրդ»

Հունիսին Երեւանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել 2019 թվականին՝ ԵԱՏՄ նիստին: Այդ ժամանակ լայն մեկնաբանման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնացել եւ օդանավակայանում չէր դիմավորել Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ երեկ էլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Եվ մինչ ՀԱՊԿ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, սկսվել են կրկին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս անգամ ՀՀ վարչապետը կդիմավորի ՌԴ նախագահին:

Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան:

Հավելենք, որ հանդիպումից հետո հինգ էջից բաղկացած հայտարարության տեքստ է տարածված, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան հարցին, եւ ընդգծվում է այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»:

Առնչվող գրառում

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային (Ֆոտո)

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային…

Սոցցանցերում, այդ թվում` ամերիկյան ակտիվորեն շրջանառվում է նոր կատակը. «Ամերիկյան ֆոլկլորի նոր հերոսը Բայդեն Գուդն է։ Ամերիկացիներից փող է վերցնում ու…
ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին ´Տեսանյութ)

ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին…

7-րդ օդադեսանտային դիվիզիայի հրետանին ոչնչացնում է հակառակորդի ինքնագնաց հրետանին:
Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Դոնբասի բանակի հիմնադիր եւ առաջին հրամանատար Իգոր Ստրելկովը, ով ներկայումս Մոսկվայի պաշտոնական քաղաքականության քննարադության պատճառով զրկված է պատերազմին մասնակցելու հնարավորությունից, այս…