• April 20, 2022

Արմեն Գեւորգյանը կմեկնի Ստրասբուրգ․ ինչու նահանջեց իշխանությունը․ «Հրապարակ»

Արմեն Գեւորգյանը կմեկնի Ստրասբուրգ․ ինչու նահանջեց իշխանությունը․ «Հրապարակ»

«Ապրիլի 22-29-ը Ստրաս-բուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։ Ուշագրավ է, որ առաջին անգամ իշխանությունը դատարանի միջոցով թույլ է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ։ Քրեական գործով պայմանավորված, Գեւորգյանը չէր կարողանում բացակայել երկրից, դրա համար նրան պետք է դատարանը թույլատրեր։ Իսկ Աննա Դանիբեկյանը շուրջ տարիուկես մերժում էր նրա միջնորդությունները, անգամ ԱԺ նախագահի գրություններից հետո։

Ուշագրավ է, որ այս օրերին, երբ ընդդիմությունն իշխանության դեմ գործընթաց է սկսել, Գեւորգյանին թույլ են տալիս։ Նրա պաշտպանը դատարանում երեկ հայտարարեց, որ, հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել՝ պաշտպանել Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիությունը։ Գեւորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության կազմում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը, ուշագրավ է, որ այդ օրերին՝ սկսած ապրիլի 23-ից, ըստ տեղեկությունների, ընդդիմության պայքարը թեւակոխելու է վճռական փուլ»:

Առնչվող գրառում

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային (Ֆոտո)

Բայդեն Գուդն. ամերիկացիներից փող է վերցնում ու տալիս Ուկրաինային…

Սոցցանցերում, այդ թվում` ամերիկյան ակտիվորեն շրջանառվում է նոր կատակը. «Ամերիկյան ֆոլկլորի նոր հերոսը Բայդեն Գուդն է։ Ամերիկացիներից փող է վերցնում ու…
ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին ´Տեսանյութ)

ՎԴՎ-ի 7-րդ դիվիզիայի հրետանին ոչնչացնում է ուկրաինական ինքնագնաց հրետանին…

7-րդ օդադեսանտային դիվիզիայի հրետանին ոչնչացնում է հակառակորդի ինքնագնաց հրետանին:
Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Մեր զորքերը հարձակման անցան Սնիգիրևկայի արևմուտքում. Իգոր Ստրելկով

Դոնբասի բանակի հիմնադիր եւ առաջին հրամանատար Իգոր Ստրելկովը, ով ներկայումս Մոսկվայի պաշտոնական քաղաքականության քննարադության պատճառով զրկված է պատերազմին մասնակցելու հնարավորությունից, այս…