• 20/04/2022

Թուրքիան ապրանքների տեղափոխման հարցում փոխարինել է Ռուսաստանին. Չավուշօղլու

Թուրքիան ապրանքների տեղափոխման հարցում փոխարինել է Ռուսաստանին. Չավուշօղլու

Այն ապրանքները, որոնք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի տարածքով չեն տեղափոխվում, այժմ առաքվում են Թուրքիայի տարածքով։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ուսակ քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Twitter-ի իր էջում։

«Այս բոլոր մարտահրավերներն ու ճգնաժամերը իրականում հնարավորություններ են բացում երկրների, ազգերի, մարդկանց և ձեռներեցների համար։ Այդ հնարավորություններից օգտվելու համար պետք է ունենալ ուժեղ ենթակառուցվածք և տեսլական։ Այսօր այն ապրանքները, որոնք չեն տեղափոխվում Ռուսաստանի տարածքով, ուղարկվում են Թուրքիա։ Այստեղից նրանք տեղափոխվում են Բալկաններ եւ Արեւելյան Եվրոպա»,- ասել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Բացի այդ, Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Ուկրաինայից տարհանել է իր 17 հազար քաղաքացիների։