• 20/04/2022

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՆԱԵՎ ԼԱՎ ՀԵՏԵՎԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ, ՊԱՐԶՎՈՒՄ Է, ՆԱԵՎ ԼԱՎ ՀԵՏԵՎԱՆՔ ՈՒՆԵՑԱՎ

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը հետաքրքիր զարգացումներ է ունեցել Արցախում: Այսպես, արցախյան իշխանական եւ ընդդիմադիր թեւերի միջեւ կար խորը հակասություն, եւ ընդդիմությունը, մինչ Փաշինյանի հայտնի ելույթը, ամեն բան անում էրª իր դժգոհությունն հայտնելու Արցախի նախագահի պաշտոնավարման եւ գործունեության վերաբերյալ: Բայց ահա Նիկոլի ելույթից հետո Արցախի ընդդիմությունը որոշել է ժամանակավորապես “մոռանալ” Արայիկ Հարությունյանին հղվող մեղադրանքները եւ միակամ հանդես գալ հանուն Արցախի ապագայի: Չնայած, այդ մասին էր վկայում նաեւ այն, որ Զատկի պատարագին Ամարասում միասին ներկա էին Արցախի երկրորդ, երրորդ եւ չորրորդ նախագահները: Ընդ որում, կային խոսակցություններ, որ երկրորդ եւ երրորդ նախագահներն էլ իրար հետ ունեին որոշ խնդիրներ: Բայց ահա Նիկոլի ելույթից հետո որոշել են միասնական դիրքերից հանդես գալ, այդ թվումª չորրորդ նախագահի հետ:
Մի խոսքով, թեեւ Նիկոլի ելույթը, առաջինից մինչեւ վերջին բառը, կարելի էր քննադատել, բայց խոստովանենք, որ այն միանգամայն դրական գոնե մեկ հետեւանք ունեցավª ստիպեց արցախյան քաղաքական ողջ դաշտին համախմբվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ