• 20/04/2022

Չէ մի չէ Քոչարյան, Քոչարյանը ով ա, որ ինձ գեներալ տար. Քոչարյանից գեներալի կոչում ստացած ՔՊ-ական պատգամավորը

Չէ մի չէ Քոչարյան, Քոչարյանը ով ա, որ ինձ գեներալ տար. Քոչարյանից գեներալի կոչում ստացած ՔՊ-ական պատգամավորը

«Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում փայլուն էր նրանով, որ նա ասաց ճշմարտությունը, այն ինչ-որ իրականում կա: Այն ինչը երեսուն տարվա մեջ ոչ մի նախագահ չի ասել, թե Ղարաբաղի կարգավիճակը իրականում ինչպիսինն է: Բոլորն էլ ստորագրել են փաստաթղթեր, ու բոլոր փաստաթղթերում էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կետը կարմիր գծով գնում է: Ավելին, բոլոր փաստաթղթերում էլ Արցախի կարգավիճակի մասին խոսք չի եղել: Բոլորն էլ ստորագրելուց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված չեն ֆիքսել Արցապը մեջն է, թե մեջը չի: Ստորագրել են, բացառապես այնտեղ, որտեղ նշվում է, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ է: Ու Նիկոլ Փաշինյանը այդ առումով ասաց ճշմարտությունը: Հետո, մի բան ասեմ, մենք պետք է մի քիչ էլ դիվանագետ լինենք, ու փրկենք մեր երկիրը»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ՆԻկոլ Փաշինյանիվերջին ելույթին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

-Բա, փրկեք պարոն Մելքոնյան, բա դիվանագիտությունը վաղուց մղեիք առաջին պլան:

-Գիտեք ոնցա, ոչ մի ժամանակ էս ձեւի վտանգի առաջ չի կանգնել Հայաստանը, հիմա Արցախից ասում են, որ Արցախը չլինի` Հայաստանն էլ չի լինի: Ես հակառակը եմ ասում ու բոլորս պետք է ասենք` կա Հայաստան եւ կլինի Արցախը: Եթե չեղավ Հայաստան, Արցախը մեկից մեկ չի լինելու: Իսկ էն խաղերը, որ տալիս են Արցախով իբր մտահոգվածները թող առաջին հեթին իրենց մեղքի բաժինները ընդունեն. թե ինչու երեսուն տարի չեն ճանաչել Արցախի անկախությունը: Բա տենց ուժեղ տղերք եք ճանաչեիք Արցախի անկախությունը, թե՞ հրապարակներից կարաք մենակ Արցախ կանչեք ու վերջ:

-Արցախի ապագայով մտահոգված են նաեւ բուն արցախցիները եւ պատահական չէր Արցախի ԱԺ հայտարարությունը, որը…

-Ասեմ, ասեմ, մեր հինգերորդ շարասյունը իր աշխատանքները տարավ-տարավ, վերջում էլ ուզեց Արցախում կազմակերպել հակահայաստանյան միտինգներ, բայց քանի որ ռուս խաղաղապահները խելացի էին, նրանց դա չհաջողվեց: Բայց քանի որ նախապես պայմանավորվածություն ունեին, որ պետք է մասնակցեին այդ հայտարարության հրապարակմանը, ապա իրենց միսիան կատարեցին` ԱԺ հայտարարության տեսքով: Էնպես չի գիտեք, որ էդ հյտարարության մեջ յաման գիտի նոր բան կար, իրենք արդեն մի քանի անգամ ասել են, որ Արցախի հարցը պետք է լինի Արցախի ժողովրդի եւ Արցախի իշխանությունների հարցը, որ իրենք են միայն ունակ այդ հարցը կարգավորել, լուծել: Այս հայտարարությամբ նրանք կրկին վերահաստատեցին, որ Արցախի հարցը լուծվելու միայն արցախցու գլխավորությամբ: Էդ ա իրենց հիմնական նպատակը, ամեն ինչ անում են, որ Արցախի եւ Հայաստանի մեջ սեպ խրեն, ինչը ձեռնտու է այսօրվա ըննդիմադիրների` սեպ խրել ՀՀ-ի եւ Արցախի միջեւ:

-Դե էնպես ա, որ Ձե իշխանությունն էլ առանձնապես կուրծք չի ծեծում Արցախի համար:

-Բա ինչ անենք, բա մարդիկ ասում են գործ չունեք մեր հետ, թողեք մենք մեր հարցերը լուծխենք, հիմա ինչ եք ուզում մեզանից: Բայց մենք էլի մտահոգ ենք Արցախով, ամեն ինչ անում ենք Արցախի համար: Ոչ թե էսօրվա էս կապիկների նման, որ գնացել նստել են Ազատության հրապարակում, թող գնան նստեն Ստեփանակերտում ու ասեն, որ իրանք թույլ չեն տալու Արցախը Ադրբեջանի կազմում: Թող Քոչարյանը գնա, տեղավորվի Արցախում ու ասի, որ ինքը կզոհվի, բայց Արցախը չի տա  Ադրբեջանին: Արցախը ժողովուրդով է պահվելու, եթե բոլորը փախնեն, ապա Արցախը կհանձնվի: Թող գնան ու պահեն Արցախը:

-Ի դեպ, Ձեզ գեներալի կոչման էր արժանացրել հենց Ռոբերտ Քոչարյանը` ճի՞շտ եմ:

-Քոչարյանը ով ա, որ ինձ գեներալ տար, ով էլ այդ ժամանակ նախագահ լիներ պարտավոր էր ինձ իմ ծառայությունների համար գեներալի կոչում տալ: Չէ մի չէ Քոչարյան, ես իմ ծառայությունների համար եմ ստացել, ոչ թե Քոչարյանին ծռայություն մատուցելու համար, թող ականջներին օղ անեն դա, շատ են հա էդ թեման շահարկում:

Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում: