• April 20, 2022

Բա դուք հայ չե՞ք, էս ի՞նչ եք անում. աշուղ Ալմաստ

Բա դուք հայ չե՞ք, էս ի՞նչ եք անում. աշուղ Ալմաստ

Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնողների վրանները ոստիկանության կողմից առեւանգելը եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն իրականացնելը ազատամարտիկ ԶԵՄՖԻՐԱ (ՍՎԵՏԱ) ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ` նույն ինքը` աշուղ ԱԼՄԱՍՏԸ մեկ բառով` վայրագություն է անվանում: Ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ տեղի ունեցած բախմանը նա ներկա է եղել եւ մանրամասներ պատմեց «Իրավունքին»:

– Խաղաղ ակցիա էր, ոչ մի վտանգավոր, պետականության շահերին դիպչող բան չկար: Իսկ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ակցիա անելու: Բայց ես չհասկացա` սա բռնապետակա՞ն պետություն է: Ոստիկանության աշխատակիցները վայրագի նման հարձակվեցին ժողովրդի վրա, մի քանիսին էլ բերման ենթարկեցին: Նույնիսկ իմ նկատմամբ, որ մեծ կին եմ, աշուղ եմ, հարգալից վերաբերմունք չդրսեւորեցին: Նրանց մոտ ոչ մի սրբություն չկա` ո՛չ կին, ո՛չ երեխա, ո՛չ երիտասարդ, ո՛չ ծեր չեն ասում: Ի՞նչ դաստիարակություն են ստացել, ինչպե՞ս են նրանց սնուցել, ի՞նչ են ներարկել: Այսքանից հետո մի հարց ունեմ նրանց` բա դուք հայ չե՞ք, էս ի՞նչ եք անում, չէ՞ որ թուրքն արդեն մեր շեմին է եկել ու նստել: Որքա՞ն կարող ենք փակված մնալ բների մեջ եւ սպասել, թե թուրքերը երբ են գալու եւ իրենց յաթաղանը մեր գլխին ճոճեն: Թեպետ կարող է եւ հայեր չլինեին, այլ` հայախոս թուրքեր: Ես այդքան ոստիկանության աշխատակից երբեւէ չէի տեսել: Սրանք հայ չէին, ես հայ լինելով հանդերձ` գիտեմ մեր դաստիարակած ու պահած տղաներն ինչպիսին են: Շատ լավ հասկանում եմ, որ սրանք դրսից բերված «մանեկեններ» են, որոնք մեզ վրա աշխատեցնում են: Իսկ մեր երկրի ղեկավարն այսօր, կարծես թե, քնած է կամ իրեն քնածի տեղ է դնում:

– Ինչո՞ւ է քնած, պատրաստվում է «խաղաղության դարաշրջան» բացել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ: Համենայնդեպս, իշխանության ներկայացուցիչները վստահ են դրանում:

– Ի՞նչ խաղաղության մասին կարելի է խոսել, երբ նրանք դեռ Եղեռնը չեն ճանաչել: Ու այսօր մենք նրանց հետ պետք է ձեռք ձեռքի՞ տանք: Որքան էլ թավիշ խաղան, ինչպե՞ս կարող է Արցախում հայի ու թուրքի միջեւ բարեկամություն լինել: Մենք այն ժողովուրդն ենք, որ բազմիցս տեսել ենք նրանց ձեռքով իրականացված ցեղասպանությունը, նույնիսկ խաղաղ պայմաններում: Այսօր էլ թուրքերի ձեռամբ` Արցախի նկատմամբ կատարվում է վայրագություն: Տպավորություն է, որ մեր ղեկավարն էլ պատժում է մեզ իր «արյունակից եղբայրներին»` Էրդողանին եւ Ալիեւին պաշտպանելով: Պարոն Փաշինյան, խոսքս ձեզ եմ ուղղում` կա՛մ երկիրը պահում եք այնպես, ինչպես մենք ենք ուզում, կա՛մ հեռանում եք` առանց արյունահեղության: Մեր ժողովուրդն այլեւս այս չքավորությանն ու այլասերությանը չի կարող դիմանալ, երբ թուրքը մեր դռան տակ է կանգնած, Սյունիքում է եւ Սեւանի ափերից մի փոքր վերեւ է: Մենք Սեւան չունենք տալու, ոչ էլ` Սյունիք, իսկ դու եթե բան ունես տալու, քո եղածը տուր ու գնա՛: Ուղղակի խնդրում եմ, որպես աշուղ, եթե գնաս, քեզ համար մի սիրուն երգ կգրեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Համատարած մարտեր` մեծ հարձակման սպասելիքներով

Համատարած մարտեր` մեծ հարձակման սպասելիքներով

ՊատերազմՆ Ուկրաինայում 12.08.22 ժամը 20:00 դրությամբ ներկայացնում է ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակը:՝ Խարկով, Սոլեդար, Սանդս, Բախմուտ (Արտեմովսկ), Նիկոլաև. Ուկրաինական ռազմաճակատներում մարտերի…
Նացիստական ցուցապաստառ դարձած սպաներին բռնել են ԴԺՀ-ի թիկունքում (Ֆոտո)

Նացիստական ցուցապաստառ դարձած սպաներին բռնել են ԴԺՀ-ի թիկունքում (Ֆոտո)

ԴԺՀ-ի հատուկ ծառայությունները հայտնաբերել և բերման են ենթարկել Ուկրաինայի զինված ուժերի երկու զինվորականի: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի…
Կիևի սուտը տիրաժավորվում է ամբողջ աշխարհում. Sky News

Կիևի սուտը տիրաժավորվում է ամբողջ աշխարհում. Sky News

Կիևի սուտը տիրաժավորվում է ամբողջ աշխարհում, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը։ Զելենսկին ներկայացվում է որպես երկրորդ Չերչիլ, որը փրկում է…