• 20/04/2022

Ադրբեջանն ու Ղրղզստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Ղրղզստանը ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Ղրղզստանի և Ադրբեջանի նախագահներ Սադիր Ջապարովն ու Իլհամ Ալիևը ստորագրել են երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Փաստաթուղթն ընդունվել է Ջապարովի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, գրում է Interfax-ը։

Ալիևը ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումն անվանել է «կարևոր իրադարձություն», քանի որ երկրների միջև «նման բարձր մակարդակի» հարաբերություններ չեն եղել։

«Ռազմավարական գործընկերությունը նշանակում է մեծ օգուտներ և մեծ պատասխանատվություն։ Վստահ եմ, որ ապագայում մենք միշտ կաջակցենք միմյանց միջազգային կառույցներում և ակտիվորեն երկկողմանի կաշխատենք»,- ասել է Ալիևը։

Ժապարովն իր հերթին ասել է, որ Ղրղզստանն ու Ադրբեջանը քաղաքական հակասություններ չունեն։ «Ուստի մենք պարտավոր ենք օգտվել այս բարենպաստ պայմաններից և համատեղելով ստեղծագործական ջանքերը՝ մեծացնել մեր համագործակցության ծավալը՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների»,- ասել է Ժապարովը։