• 20/04/2022

Փաշինյանը ծաղիկներ է նվիրել Վալենտին Մատվիենկոյին

Փաշինյանը ծաղիկներ է նվիրել Վալենտին Մատվիենկոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի հետ։

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Վարչապետը նաև գրառում կատարեց ՌԴ Դաշնային խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում։