Վիտալի Միլոնովը դարձավ Շարժման առաջին բարեկամը

Վիտալի Միլոնովը դարձավ Շարժման առաջին բարեկամը

Հայտնի քաղաքական և հասարակական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դարձավ  «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության»շարժման, վերջերս ստեղծված, Բարեկամների ակումբի առաջին անդամը ։

Շարժման Բարեկամների ակումբը ստեղծվել է Շարժման գործադիր կոմիտեի կողմից երկուշաբթի օրը կայացած նիստում։ Ակնկալվում է, որ դրանում կընդգրկվեն ռուս և բելառուս ականավոր քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ, մշակույթի, կրթության, առողջապահության և գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչներ։

Բարեկամների ակումբը կնպաստի Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի այն հասարակական շրջանակների միջև կապերի ընդլայնմանը, որոնք հետաքրքրված են մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների զարգացմամբ և ապագայում տեսնելու Հայաստանի մուտքը Ռուսաստան-Բելառուս-Հայաստան միութենական պետության մեջ: Շարժման Բարեկամների ակումբը հարթակ է դառնալու ժողովուրդների միջև բարեկամության և եղբայրության ամրապնդման համար։

«Մենք ակնկալում ենք, որ Բարեկամների ակումբը գաղափարական հիմք կստեղծի հետխորհրդային տարածքում ինտեգրման խորացման համար՝ պահպանելով եվրասիական քաղաքակրթության հիմնարար արժեքները, և այդ ուղղությամբ գործնական քայլեր կձեռնարկվեն։ Օրինակ՝ կարելի է համագործակցություն հաստատել մշակույթի, առողջապահության, գիտության եւ այլ ոլորտներում »,- այս առիթով ասաց Շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանը։

Ակնկալվում է, որ Շարժման Բարեկամները կմասնակցեն Շարժման միջոցառումներին՝ համաժողովներ, կլոր սեղաններ, ֆորումներ և այլն։

«Հզոր Հայաստանը Ռուսաստանի հետ հանուն նոր միութենական շարժման» մամուլի ծառայություն

Առնչվող գրառում

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է մեր գաղափարին

Ուրախ ենք, որ Գյումրու նորընտիր քաղաքապետը նույնպես կողմնակից է…

Իր ընտրվելու օրը` ապրիլի 16-ին, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  հայտարարեց, որ  ճիշտ է համարում, որպեսզի Հայաստանը Բելառուսի օրինակով  Միութենական պետություն…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՍՑԵՆԱՐԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՀԱՅԵՐԻ…

Փետրվարի 15-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններում առաջին տեղը վերցրեց  ռուսամետ թեկնածու Բադրա Գումբան, որի օգտին քվեարկել է 45817 մարդ (46,38 %):…
Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы в Беларуси

Праздничная атмосфера и гордость за свою страну – выборы…

Как сообщил  независимый международный наблюдатель на выборах президента Республики Беларусь председатель партии “Союз Конституционное право”, координатор Движения «Сильная Армения с Россией»…