• 20/04/2022

Տնօրենի հետ եկանք ընդհանուր հայտարարի, որ Նժդեհի արձանը առաջիկայում կվերանորոգվի ու կգրավի իր տեղը. Կարապետ Պողոսյան

Տնօրենի հետ եկանք ընդհանուր հայտարարի, որ Նժդեհի արձանը առաջիկայում կվերանորոգվի ու կգրավի իր տեղը. Կարապետ Պողոսյան
Քիչ առաջ, առավոտից աղմուկ բարձրացված, Գյումրու Ակադեմիական վարժարանում էինք, որտեղ ըստ շրջանառվող լուրերի Նժդեհի արձանը ապամոնտաժվել էր: Դպրոցի վերանորոգումից հետո արձանը ապամոնտաժվել էր, և դրվել ընթերցասրահի հետնամասում:
Տնօրենի հետ բանակցելուց հետո, եկանք ընդհանուր հայտարարի, որ առաջիկայում մեր ընկերոջ` Արթուր Գևորգյանի աջակցությամբ կվերանորոգվի ու կգրավի իր տեղը:
Հ.Գ. Տնօրենը բավականին ըմբռնող և նորմալ անձնավորություն էր, ուղղակի ժամանակները լավը չեն: