• 20/04/2022

Եթե իմ անձնական տվյալների դուրս բերման հետ կապված չեղան հստակեցումներ, ապա ես անցնելու եմ բոլոր դեսպանատներով

Եթե իմ անձնական տվյալների դուրս բերման հետ կապված չեղան հստակեցումներ, ապա ես անցնելու եմ բոլոր դեսպանատներով
<<Նիկոլի իշխանության օրոք ծաղկեցին տարատեսակ ֆեյք-ֆաբրիկաներ, ավելի ճիշտ ժեխնյուզերը, ովքեր պարբերաբար թիրախավորում են տարբեր հանրային դեմքերի եւ, ովքեր լրատվության հետ որեւէ աղերս ունենալ չեն կարող:Դրանք պարզապես բացիլներ են, մանրէներ, որոնք վխտում են տեղեկատվական դաշտում՝ինչ-ինչ զազրելի նպատակներով >>,- <<Իրավունք TV>>-ի եթերում անդրադառնալով ֆեյք-ֆաբրիկաներին եւ նրանց ծառայություններից օգտվողներին, ասել է Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, «Քեզ համար զինվոր», «Կյանք ու կռիվ» նախագծերի հեղինակ, ճանաչված լրագրող ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ։
Ապա անդրադառնալով իր դեմ իրականացված փնթի, զազրելի ժեխնյուզի կողմից հրապարակ նետված զրպարտիչ հրապարակմանը եւ դրա հետում կանգնած ոչնչություններին, մեր գործընկերը արձանագրեց․
-Ասեմ, որ այդ նույն ժեխ-նյուզի եւ նրա բրիգադիր Արման Թումասյանի կողմից թիրախավորվել են ամենատարբեր հանրային դեմքեր՝ խմբագիրներ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, ինչպես օրինակ հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում դեմ շատ կեղտոտ եւ զզվելի արշավ էր իրականացվել նույն այդ Արման Թումասյանին պատկանող ժեխնյուզերի էջերով։ Զարմանալիորեն այդ ժեխնյուզերի էջերում թիրախավորվում են այն խմբագիրները, այն լրագրողները, այն քաղաքական գործիչները, ովքեր համարձակվում են այս իշխանության «թանին թթու ասել»։ Փաստեմ, որ այդ նույն Արման Թումասյանի դեմ կա հարուցված երկու քր․ գործ՝ ինչպես իմ այնպես էլ Գագիկ Համբարյանի դեմ իրականացված կեղտոտ արշավի համատեքստում։ Բայց, ամենախայտառակ փաստը, որ անձնական հետաքննության արդյունքում ջրի երես դուրս եկավ դա այն է, որ ժեխնյուզի բրիգադիր Ա․ Թումասյանը ասում է, որ մեր դեմ իրականացված պատվերի ականջները ճիշտ կլինի փնտրել այսօրվա իշխանությունների մեջ…Իսկ եթե Փաշինյանի իշխանությունը կապ չունի այս ամենի հետ, ապա առնվազն տարօրինակ է, որ այսքանից հետո,Փաշինյան Նիկոլը չի հանձնարարում իր ուժային կառույցներին բացահայտելու, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետեւում. բա ապացուցի Նիկոլ, որ դուք կապ չունեք այդ ամենի հետ։ Որովհետեւ, եթե իրականում պարզվի, որ վերը նշված համացանցային քիլլերի խոսքերը իրականություն են, ապա խոստանում եմ՝ Նիկոլ, պատասխանը լինելու է շատ կոշտ եւ անհամաչափ։ Ու առհասարակ Նիկոլ, էլ արժանապատվության անուն դու չտաս, դու եւ քո իշխանաությունը պետք է սեփական ձեռքերով Ձեր հուղարկավորությունը իրականացնեիք ու որեւէ մեկին տեղի ու ժամի մասին էլ չասեիք։
-Տիկին Զարգարյան, ի դեպ ովքե՞ր էին կանգնած Ձեր անձնական տվյալների արտահոսքի հետեւում։
-Ժամանակի ընթացքում, վստահ եմ, որ բոլոր ականջները դուրս են գալու ջրի երես: Անկեղծ ես շատ զարմացած եմ, որ ժողովրդավարություն գոռացող Նիկոլ Փաշինյանի երկրում կարող է նման բան տեղի ունենալ։ Եվ եթե իմ անձնական տվյալների դուրս բերման հետ կապված չեղան հստակեցումներ, թե իրականում ում ձեռքով եւ ինչպես են իմ անձնական տվյալները դուրս բերվել, ապա ես անցնելու եմ բոլոր դեսպանատներով.սա ի գիտություն քեզ նիկոլ:
Ուշագրավ շեշտադրումներով, բազմաբովանդակ զրույցը՝ ամբողջությամբ շուտով