- 21/04/2022
Էլիզաբեթ 2-րդը նշում է 96-ամյակը. հրապարակվել է նոր լուսանկար
![Էլիզաբեթ 2-րդը նշում է 96-ամյակը. հրապարակվել է նոր լուսանկար](https://soyuz.iravunk.am/wp-content/uploads/2022/04/626088780754f.thumb_.jpg)
Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը նշում է 96-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Royal Windsor Horse Show-ը հրապարակել է լուսանկար, որում տարեց միապետը կանգնած է երկու ճերմակ ձիերի մեջտեղում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, լուսանկարում Էլիզաբեթ Երկրորդն առույգ տեսք ունի: Երկարակյաց միապետը հայտնի է ձիավարության հանդեպ մեծ սիրով:
Հայտնի է, որ թագուհին այս տարի ծննդյան տոնը դիմավորում է Սանդրինգհեմում: