• 21/04/2022

Ստամբուլում պայթյուն է որոտացել

Ստամբուլում պայթյուն է որոտացել

Ստամբուլի Գազիոսմանփաշա թաղամասում գտնվող Երիտասարդական հիմնադրամի շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Տեղում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքի բեկորներ։ Այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետարանը։

«Այսօր ժամը 06:00-ի սահմաններում պայթյուն է որոտացել Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի մասնաճյուղի դիմաց։ Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ շենքի ապակին կոտրվել է, զոհեր եւ վիրավորներ չկան։ Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի բեկորներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։