• 21/04/2022

Ուր է անհետանում Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքը (ՖՈՏՈ)

Ուր է անհետանում Ուկրաինային մատակարարվող ամերիկյան զենքը (ՖՈՏՈ)

Վերջերս ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դժգոհեց, որ իրենք չեն կարողանում հետևել, թե ուր են գնացել Ուկրաինային մատակարարվող զենքերը, այց թվում` «Ջավելին» հակատանկային հրթիռները: Անգամ հաշվի առնելով այն փաստը, որ կան սերիական համարներ, ամերիկացիները տեղեկություն չունեն կորած զենքերի հսկայական քանակության մասին։

«Razved★DoZor» Telegram ալիքի հեղինակները գրում են, որ իրենց նախագիծը կօգնի ամերիկացիներին այս հարցում։ Դրան ավելացվել են օտարերկրյա զենքի խմբաքանակով եւ համարներով լուսանկարներ:

«Մենք հայտնում ենք, որ կոնկրետ այդ նմուշները գտնվում են ԼԺՀ-ի զինվորականների ձեռքում։ Մի հայտնեք շնորհակալություն… »,- հրապարակված կադրերը հեգնանքով են մեկնաբանում ալիքի հեղինակները։