• April 21, 2022

Նախիջեւանի ճակատագիրն է սպասում Արցախին եւ Զանգեզուրին. Մանվել Եղիազարյանը զգուշացնում է

Նախիջեւանի ճակատագիրն է սպասում Արցախին եւ Զանգեզուրին. Մանվել Եղիազարյանը զգուշացնում է

Ազատության հրապարակում էր երեկ «Արաբո» ջոկատի հրամանատար ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: Թե ինչպես է վերաբերվում արդեն գրեթե մեկ շաբաթ հրապարակում իրականացվող նստացույցին, «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ:

– Եթե նստացույցի տղաները կարողանան ակտիվացնել հրապարակը ու մի փոքրիկ զանգված հավաքվի, թեկուզ 5-7 հազար մարդ, կարելի է մանր գործողություններով հասնել նրան, որ այստեղ ներկա գտնվի 15-20 հազար մարդ: Իսկ այդքանով կարելի է այս իշխանության «հարցերը լուծել»: Եթե իհարկե կամենում են, կարող են անել: Իսկ եթե չեն կամենում, 100 հազար մարդ էլ հավաքվի, ասելու են` քիչ է: Հուսով եմ, որ ժողովրդի գոնե մի մասը կզարթնի եւ ոտքի կկանգնի, որպեսզի կարողանանք այս հիմար վիճակից դուրս գալ:

– Ազատության հրապարակում առնվազն երեք տարբեր ակցիաներ են տեղի ունենում: Այսպես կկարողանա՞նք հասնել համախմբման:

– Պետք է միայն ցանկություն լինի: Ամեն դեպքում, երեքի ուղղությունն էլ նույնն է: Լավ կազմակերպող լինի, կարող է երեքին էլ միավորել: Ես այսօր ոչ մեկին հարց չեմ տալիս, հիմա հարցն այսօր մեկն է` հայրենիքը կործանվում է, մենք կորցնելու ենք Արցախն ու Հայաստանը: Դրա համար ես այստեղ եմ: Կան մարդիկ, որ պարտավոր են այստեղ լինել, որովհետեւ այսօրվա իրավիճակի հարցի լուծման հանգուցալուծումը մնացել է հասարակության սթափ եւ հայրենասեր զանգվածի վրա:

– Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ Արցախը Ադրբեջանի կազմում էլ ապագա կարող է ունենալ: Ի՞նչ կասեք այս մասին:

– 1920 թվականին, երբ Նախիջեւանը տվեցին Ադրբեջանին, այն ժամանակ դեռ Խորհրդային Միություն էր, վախ կար Մոսկվայից: Բայց կարճ ժամանակ հետո հայաթափեցին: Այդպիսի ճակատագիր սպասվում է Արցախին եւ Զանգեզուրին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Չեչնիայի սպեցնազը Սեւերսկի մոտ գրավել է ռազմավարական կարեւոր դիրք (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)

Չեչնիայի սպեցնազը Սեւերսկի մոտ գրավել է ռազմավարական կարեւոր դիրք…

Չեչնիայի սպեցնազը Սեւերսկի մոտ գրավել է ռազմավարական կարեւոր դիրք: Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է տեղի ունեցողի մասին։ «Ախմատի հատուկ…
Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը (Տեսանյութ)

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը…

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է ապագան: Մնում է մի քիչ էլ սպասել։ Ամեն դեպքում,լ դիտեք տեսանյութը եւ կհամոզվեք:  
Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Տարածաշրջանի ամենակարեւոր էներգետիկ օբյեկտի` Զապորոժիեի ԱԷԿ-ի համակարգված գնդակոծությունից հետո հարվածի գոտում կրկին ու կրկին հայտնաբերվել են արեւմտյան զենքի հետքեր։ Զապորոժիեի ռազմական-քաղաքացիական…