• April 21, 2022

Պետք է կոմֆորտից դուրս գալ եւ պայքարը տեղափոխել տաք ասֆալտի վրա. Բաբայան

Պետք է կոմֆորտից դուրս գալ եւ պայքարը տեղափոխել տաք ասֆալտի վրա. Բաբայան

Ազատության հրապարակի հենց կենտրոնում` ասֆալտի վրա նստացույց են անում Ռեֆորմիստների կուսակցության անդամները` կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գլխավորությամբ: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ այսօր տեղի է ունենում պայքար, եւ բոլոր մտահոգ քաղաքացիները գալիս են հրապարակ:

– Բոլոր քաղաքական ուժերը, ովքեր պայքարել են այս վարչախմբի ու «թավշյա» աղետի դեմ, գալիս են հրապարակ եւ մասնակցում ակցիաներին, քննարկումներին: Այս առումով ողջունելի է շուրջօրյա նստացույց իրականացնելու պարոն Վանեցյանի կատարած քայլը, եւ առաջին օրվանից մեր կուսակցության անդամները եւ ես մասնակից ենք այս գործընթացներին: Եվ այս խորհրդանշական ակցիայով` Ազատության հրապարակի հենց մեջտեղում նստելով ասֆալտին` ազդարարում ենք մոտալուտ պայքարի սկիզբը: Կարծում եմ` բոլորս պետք է կարողանանք կոմֆորտից դուրս գալ եւ լինենք հենց ասֆալտի վրա պայքարող, հաջողության համար այլ ճանապարհ ուղղակի չկա: Իսկ մնացածը կախված է մարդկանցից` կաջակցե՞ն այն օրակարգին, որն այստեղ թելադրվում է, թե` ոչ: Եթե հայ ժողովուրդը աջակցեց այս օրակարգին, ուրեմն` իմացեք, որ շատ մոտ ժամանակահատվածում այնքան շատ մարդ կլցվի հրապարակ, որ ուղղակի տեղ ու դադար չի լինի: Դրա համար կարծում եմ` պետք է կարողանանք ակտիվ լինել բոլորս, այստեղ կուսակցական դրոշներ չկան, միայն Հայաստանի եռագույն դրոշն է եւ Արցախի պետական դրոշը:

– Մտավախություն կա, որ այս ձեւաչափով պայքարն էլ կմարի: Արդեն իսկ գրեթե մեկշաբաթյա գործողությունները ցույց են տալիս, որ Ազատության հրապարակում պայքարի էներգիա չի գեներացվում: Ի՞նչ կասեք այս մասին:

– Քննադատել կարող ենք բոլորս, բայց սա հնարավորությունների խնդիր է: Հնարավոր է` չստացվի, հնարավոր է` ստացվի, սա որեւէ մեկի կողմից գծված սցենար չէ, կամ որեւէ մեկի պատվերով համերգը չէ: Ամեն քաղաքացի ինքը պետք է հասկանա` պայքարելու է այս ամենի դեմ, թե` ոչ: 2020 թվականին, երբ դեռեւս ոչ մի կուսակցություն փողոցում հանրահավաք չէր անում, ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեմ իրականացվող գործընթացները, հանրահավաքները կրելու են երկարաժամկետ բնույթ: Հետեւապես, որեւէ մեկը թող չմտածի, թե այն կարճաժամկետ լուծումներ է ունենալու: Մենք անցանք պատերազմով, դժվարին ու աղետալի ճանապարհով, եւ այսօր Հայաստանը հասել է մի վիճակի, որ եթե նույնիսկ չհաջողվի այս պայքարը, միեւնույնն է, «էստաֆետը» վերցնողներ լինելու են, եւ այս պայքարը շարունակվելու է: Ու ամենակարեւորը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

– Այս պահին Ազատության հրապարակում առնվազն երեք տարբեր ակցիաներ են իրականացվում: Այս կերպ կհաջողվի՞ իրապես համախմբվել:

– Կարծում եմ` ինչքան ապակենտրոնացված լինի պայքարը, ինչքան տարբեր քաղաքական ուժեր եւ կազմակերպություններ մասնակցեն, այնքան` լավ: Պետք չէ հույս դնել, թե ինչ-որ մի «փրկիչ» է գալու, եւ հարցը լուծվելու է: Ժողովուրդը պետք է որոշի` այս վարչախմբից ազատվելու է, թե ընդունելով իրենց պարտվողական օրակարգը` շարունակելու է համակերպվել եւ «յոլա» գնալ: Այնպես որ, պետք է այս պայքարի դրոշը տանենք առաջ եւ շարունակենք այն: Մեր այս նստացույցն ինչ-որ տեղ խորդանշական է եւ ուղեցույց, որ պայքարը պետք է տեղափոխվի տաք ասֆալտի վրա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առնչվող գրառում

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը (Տեսանյութ)

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը (Տեսանյութ)

Դոնբասի հրետանին ոչնչացնում է ուկրաինական պաշտպանական հենակետը:
Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է Կիևի արևմտյան հովանավորների վրա. Նեբենզյա (Տեսանյութ)

Զապորոժիեի ԱԷԿ-ում միջուկային աղետի դեպքում ողջ պատասխանատվությունը ընկնելու է…

ՄԱԿ ԱԽ նիստում, որը նվիրված էր Զապորոժիեի ԱԷԿ-ին ուկրաինական բանակի հասցրած հարվածների թեմային, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Նեբենզյան նախազգուշացրել է.…
Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից բառացիորեն «տապակվել» է (Տեսանյութ)

Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից բառացիորեն «տապակվել» է (Տեսանյութ)

Տաշքենդում տղան հզոր էլեկտրահարումից «տապակվել» է: Սոցցանցերի տեղեկություններով՝ նա Wi-Fi էր կարգավորում։