• 22/04/2022

«Ակնարկ Բայդենին». ամերիկացիները վախեցել են ռուսական «Սարմատ» հրթիռից, եւ տեղին

«Ակնարկ Բայդենին». ամերիկացիները վախեցել են ռուսական «Սարմատ» հրթիռից, եւ տեղին

ԱՄՆ-ից Twitter-ի օգտատերերը գնահատել են ռուսական միջմայրցամաքային «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի (ՄՄԲՀ) հաջող փորձարկումները։

«Մենք պաշտպանություն չունենք հարյուրավոր ռուսական ՄՄԲՀ-ներից, որոնք ունեն ավելի քան հազար միջուկային մարտագլխիկներ: Նրանց հրթիռներն ավելի ժամանակակից են, քան մերը»,- դժգոհեց HrgTSG-ը։

«Պենտագոնն ասաց. «Ամերիկյան ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենք լիովին պատրաստ ենք»։ Հիմա միանշանակ անհանգստանում եմ։ Երբ ես մեր կառավարությունից որևէ բան կարդում կամ լսում եմ, գիտեմ ճիշտ հակառակին հավատալ։ Իմիջայլոց, Պենտագոն, ինչպե՞ս է ընթանում լազերային զենքի մշակումն այնտեղ»,- գրում է PCAurora-ն։

«Դա ակնարկ էր Բայդենին»,- կարծում է քննարկման մասնակիցներից մեկը։

«Ինչպես ասել է Սպիտակ տան ղեկավարը, սա նույն հրթիռն է, ինչ մնացած բոլորը, միայն թե այն կանգնեցնելը գրեթե անհնար է», – հեգնում է մեկ այլ օգտատեր:

«Մեծ Բրիտանիայի ցանկացած քաղաք միայն մեկ հրթիռից վեց րոպեում մոխրանալու է»,- համոզված է Daniel Powell-ը:

Նախօրեին Ռուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից հաջողությամբ գործարկել է «Սարմատ» ՄՄԲՀ-ն։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ թռիչքի բոլոր փուլերում նախագծային բնութագրերը հաստատվել են, ուսումնական մարտագլխիկները ժամանել են Կամչատկայի «Կուր» զորավարժարանի նախատեսված տվյալ տարածք: Roscosmos-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հաջող փորձարկումներն անվանել է «նվեր ՆԱՏՕ-ին»։

«Սարմատը» ռազմավարական հրթիռային համակարգ է, մեկ հրթիռի քաշը գերազանցում է 200 տոննան։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նետված զանգվածը տասը տոննա է։ Փորձագետները «Սարմատը»-ը համարում են այս պահին եզակի, որին ԱՄՆ-ն հասնել կարող է առնվազն 5-10 տարուց: Այս հրթիռի եզակիությունը մի քանի բաղադրիչով է պայմանավորված: Նախ, հիպերձայնային արագությունը եւ մանյովրականությունը, որն այն անխոցելի է դարձնում առկա եւ նախագծվող բելեր հակահրթիռային համակարգերի համար: Երկրորդը հեռահարությունն է` առնվազն 20 հազար կմ: Այսինքն, Սարմատը կարող է գրոհել աշխարհի ցանկացած կետ: Առավել եւս, որ, ըստ հայտնի տվյալների, «Սարմատի» համար մարտագլխիկներ կարող են ծառայել «Ավանգարդ» հրթիռները, որին վերագրվում է 20-25 մախ արագություն` մթնոլորտի խիտ շերտերում, կառավարելիություն եւ, ի հաշիվ միջուկային էներգետիկ համակարգի, թռիչքի գրեթե անսպառ պաշար: Այդպիսով, ըստ շրջանառվող լուրերի, առնվազն 10 «Ավանգարդով» լիցկավորված մեկ «Սարկատը» ի զորու է երաշխավորված կերպով ոչնչացնել միջին մեծության ցանկացած պետություն աշխարհի ցանկացած հատվածում: Ու ԱՄՆ-ի համար ամենավատն այն է, որ դրան հակադրելու որեւէ հնարավորություն չունի եւ տեսանելի ապագայում հազիվ թե ունենա: