• 22/04/2022

Ուկրաինայի ԳՇ. ռուսական բանակը գրոհում է Դոնբասի ողջ առաջնագծով

Ուկրաինայի ԳՇ. ռուսական բանակը գրոհում է Դոնբասի ողջ առաջնագծով

Ռուսական բանակը Դոնբասում հարձակվում է առաջնագծի ողջ երկայնքով։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում։

Մանրամասներ առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի.

►ՌԴ Զինված ուժերը շարունակում են Խարկովի մասնակի շրջափակումը` հարվածներ հասցնելով կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին.

Իզյումի ուղղությամբ ՌԴ Զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Զավոդի, Դիբրովնոեի հյուսիսային ծայրամասերում:

►Դոնեցկի և Տավւրիդի ուղղություններով ՌԴ ԶՈՒ-ն ակտիվորեն առաջ է շարժվում առաջնագծի ողջ երկայնքով։ Նրանք ավարտում են գրոհային գործողությունները Զարեչնիի շրջանում և առաջ են շարժվում Ռուբիժնոյեում: Կռիվներ Նովոտոշկովսկու և Պոպասնայայի տարածքում. Մարինկայի վրա հարձակում է տեղի ունենում հրետանու աջակցությամբ։

►Զապորոժիայի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն ուժեղացնում է զորքերի խմբավորումը:

►Հարավային Բուժի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն ուժի մեջ հետախուզություն է իրականացնում Տրուդոլյուբովկայի շրջանում։