• 22/04/2022

«ՎԵՐՋԻՆ 30 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ». ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ Մշակութային 22 Ապրիլ, 2022 19:28

«Իրավունքը» զրուցեց Հայաստանի գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

– Պարոն Մկրտչյան, թարգմանական գրականությունն այսօր ի՞նչ զարգացում է ապրում:

– Մեր օրերում թարգմանական գրականությունը զարգանում է այնպես, ինչպես նախկինում: Պարզապես ընդգրկումները տարբեր են, որովհետեւ այսօր մենք ունենք այլ լեզուներից թարգմանիչներ, որոնք նախկինում չենք ունեցել: Եվ այդ լեզուներից թարգմանությունները հարստացնում են մեր թարգմանական գրականությունը:

– Իսկ պետպատվերով թարգմանություններ կա՞ն:

– Այո, կան եւ թարգմանությունների ծրագրում ընդգրկված են, բայց պետպատվերի ֆինանսական միջոցներն այդքան շատ չեն:

– Հիմնականում պետպատվերով ի՞նչ գրքեր են թարգմանվում` հայկակա՞ն, թե արտասահմանյան:

– Թարգմանական ծրագրերով այսօր ե՛ւ արտասահմանյան դասական գրողների գործերն են թարգմանվում, որոնք ժամանակին չեն թարգմանվել, ե՛ւ մեր ժամանակակից հեղինակների գործերը, եթե նրանք համապատասխան հրատարակիչներ են գտնում դրսում: Ինչը շատ դժվար պրոցես է, որ մեր գրողներին մենք կարողանանք ներկայացնել նաեւ դրսում: Հեշտ չի, բայց քիչ-քիչ կարծես թե ինչ-որ նշաններ ցույց են տալիս, որ մենք երեւում ենք միջազգային գրքի շրջանառության մեջ: Դա լուրջ եւ ընդգրկուն աշխատանք է: Պետք է տվյալ երկիրը հետաքրքրվի մեր գրականությամբ, որոշակի ֆինանսավորում կատարի եւ տպագրի մեր հեղինակների գործերը:

– Իսկ եթե համեմատենք խորհրդային տարիների հետ: Ի՞նչ-որ փոփոխությունների ենթարկվել է:

– Համեմատության կարգով եթե ասեմ, խորհրդային շրջանում նույնպես մեր գրողներին ռուսերեն շատ էին թարգմանում, իսկ ռուսերենի միջոցով էլ այլ լեզուներով էին թարգմանում: Փաստորեն, ռուսերենը դառնում էր միջնորդ լեզու, որը ներկայացնում էր մեր հեղինակների գործերը: Եվ շատ-շատերն հենց այդպես հանրահայտ, ճանաչելի դարձան աշխարհին: Պետք է ասեմ, որ այսօր թարգմավում են այնպիսի հեղինակներ, որ խորհրդային շրջանում չեն թարգմանվել: Մեր օրերում թարգմանությունն ավելի համաժամանակյա, սինխրոմ է: Ինչը որ խորհրդային շրջանում սահմանափակ էր: Դու չէի կարող ուզածդ գրողին թարգմանել հայերեն, որովհետեւ գաղափարական խնդիրներ կային: Իսկ այս շրջանում այդ արգելանքը դուրս եկավ: Հիմա ում ուզում ես, կարող ես թարգմանել, եթե դու հեղինակային իրավունքը ձեռք ես բերել: Դա էլ շատ երկար գործ է: Պետք է ասեմ, որ հեշտ չի տրվում այդ թարգմանություն անելը: Ամեն անգամ պետք է համաձայնություններ լինեն, պայմանագրեր լինեն: Այն ժամանակ այդ ամենը պետությունն էր կարգավորում, իսկ հիմա հրատարակչություններն իրենք են կարգավորում: Որովհետեւ դրսի հեղինակները եւ պատվիրատու կազմակերպությունները աշխատում են հրատարակչությունների հետ: Այսօր Հայաստանում շատ լավ գրքեր են հրատարակվում, թարգմանվում, սակայն պակասել է ընթերցանությունը: Վերջին 30 տարիների ընթացքում նաեւ պակասել է ընթերցողների թիվը. իրենց դերն են խաղացել այստեղ նորագույն տեխնոլոգիաները, տեղեկատվությունը կարծես թե գրավում է գեղարվեստական ընթերցանության տիրույթը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ