• 24/04/2022

Եվրոպան գնալով երես է թեքում Ուկրաինայից

Եվրոպան գնալով երես է թեքում Ուկրաինայից

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ Ուկրաինային չպետք է առաջարկել անդամակցել ԵՄ-ին։

Շալենբերգը կարծում է, որ Ուկրաինան չպետք է թեկնածուի կարգավիճակ ստանա հունիսին, ինչպես ակնկալում է նախագահ Զելենսկին։ Նրա խոսքով, կան Արեւմտյան Բալկանների երկրներ, որոնք շատ ավելի երկար ճանապարհ են անցել դեպի թեկնածություն։

Բացի այդ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել Ուկրաինայի համար այլ ճանապարհի օգտին, քան լիարժեք անդամակցությունը։ Օրինակ՝ անդամակցել ԵՄ միասնական տնտեսական գոտուն կամ պարզապես պահպանել Ասոցացման համաձայնագրի ներկայիս մակարդակը։