• 24/04/2022

Բուլղարիան հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային

Բուլղարիան հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային

Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Բուլղարիան պաշտոնապես հրաժարվեց Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարումից՝ չնայած եվրոպական երկրների կողմից աճող ճնշումներին։

Զենքի մատակարարումները Սոֆիայում հակասություններ են առաջացրել երկրի կառավարության անդամների շրջանում, ինչի կապակցությամբ իշխող կոալիցիան որոշել է հրաժարվել մատակարարումներից։

Բուլղարիան, չնայած զինամթերքի հայտնի արտադրող է, մինչ այժմ Ուկրաինային միայն սաղավարտներ և զրահաբաճկոններ է մատակարարել։