• 25/04/2022

«Կալիբրներ» ջրի տակից. Ուկրաինան ահազաքնգել է «անտեսանելի» սուզանավերի ու թեւավոր հրթիռների մասին (ֆոտո)

«Կալիբրներ» ջրի տակից. Ուկրաինան ահազաքնգել է «անտեսանելի» սուզանավերի ու թեւավոր հրթիռների մասին (ֆոտո)

Ուկրաինական Telegram ալիքները գրում են, որ Սեւաստոպոլում նկատել են «Կալիբր»-ի բեռնումը սուզանավի վրա։

Մի քանի ուկրաինական Telegram ալիքներ հայտնել են, որ երկու օր առաջ ռուսական «Կալիբր» տեսակի թեւավոր հրթիռներ են բեռնվել «Վելիկի Նովգորոդ» դիզելային-էլեկտրական սուզանավի վրա։

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտնել էր, որ Սև ծովում սուզանավեր են նկատվել, որոնք կրում են հրթիռային հարվածի սպառնալիք։ Ըստ «The Times»-ի՝ դրանցից առնվազն 4-ը կա Սև ծովում՝ 50 մետր խորության վրա, և դրանք «շատ դժվար է տեսնել ռադարների կամ արբանյակի վրա»։

Նշենք, որ օրական տասնյակ տարբեր հրթիռներ «ապառազմականացնում» են Ուկրաինայի ռազմական օբյեկտները և ռազմավարական կարևոր ենթակառուցվածքները։ Հարց է առաջանում, թե ինչու է Ուկրաինային քայդպես մտըահոգել հենց սուզանավերը: