• 25/04/2022

Հրավիրում ենք հայ-ռուսական բարեկամության շքեղ համերգին

Հրավիրում ենք հայ-ռուսական բարեկամության շքեղ համերգին

Մոտենում են մայիսյան տոները, որոնց նախաշեմին ապրիլի 30-ին Երեւանում կազմակերպվում է հայ-ռուսական շքեղագույն  համերգ: Այն նվիրված է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Չէ՞ որ այդ 30 տարիների ընթացքում մեր երկիրները շարունակեցին մնալ դաշնակիցներ ու բարեկամներ: Մեր ժողովուրդների  դարավոր եղբայրությունը  շարունակվեց: Մենք ունենք ընդհանուր փառահեղ պատմություն, ընդհանուր  ներկա համագործակցություն, ըդհանուր արժեքներ եւ ընդհանուր ապագա:

Հայ-ռուսական միասնականության մեջ է մեր ուժը: Մեր միասնականություն դրսեւորվում է ռուսական  զորքերի կողմից Հայաստանի անվտանգության ապահովման մեջ, Ռուսաստանի սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների անձեռնմխելության  մեջ, Ռուսաստանի խաղաղապահների կողմից Արցախի պահպանման մեջ, Հայաստանին տրվող տնտեսական աջակցության մեջ, ավելի քան 3 մլն հայերի Ռուսաստանում ազատոներն ապրելու, աշխատելու մեջ: Եվ ասյօր, երբ  արտաքին աշխարհից ե՛ւ հայերի, ե՛ւ ռուսների դեմ ատամներ են կռճտացնում եւ մեր թշնամիները ուզում են  ոչնչացնել մեր երկրները,  մեր ավանդույթները ու մեր արժանահամակարգը մենք պետք է հայտարարենք, որ մենք միասին ենք:

Ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակում  ձեզ համար  ելույթներով հանդես կգան հայկական աստղերը, պարային հեղինակավոր համույթները, ինչպես նաեւ հատուկ այդ համերգի համար Մոսկվայից ժամանելու են Ռուսաստանի հանրահռչակ երաժիշտներ ու կատարողներ:

Ձեզ սպասվում է անակնկալներ ու բարձր  տրամադրություն, միասնականության ոգի ու հավատ մեր ապագայի նկատմամբ:

Ուրեմն հանդիպում ենք ապրիլի 30-ին, ժամը 18:00-ին Շահումյանի հրապարակում:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման լրատվական ծառայություն