• April 26, 2022

Ինչ չէինք տեսել, տեսանք`վարչապետը հայհոյում է, բոլոր ոլորտները խայտառակ վիճակում են…».ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ինչ չէինք տեսել, տեսանք`վարչապետը հայհոյում է, բոլոր ոլորտները խայտառակ վիճակում են…».ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Իրավունքը» զրուցեց երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

– Այսօր երգարվեստն ի՞նչ վիճակում է գտնվում ՀայաստանումԴուք բեմ բարձրանո՞ւմ եք:

– Ո՛չ, բեմ չեմ բարձրանում, համերգներ չկան, համարյա բոլոր երգիչներն էլ երգում են ակումբներում, ռեստորաններում: Առաջվա պես Հայաստանում համերգներ չունենք: Այնքան որ գոյատեւում ենք` երգելով ռեստորաններում, ակումբներում:

– Այսօր բեմում երգող լավագույն երգիչները հայտնվել են ռեստորաններումակումբներումՈրքանո՞վ է սա արդարացի:

– Նախկինները բեմի մարդկանց իջեցրին ռեստորան, ռեստորանի մարդկանց բարձրացրին բեմ: Այս վարչախմբի ժամանակ այնքան ահավոր վիճակ է արվեստում, որ նույնիսկ դա էլ չկա: Բոլորը անգործ, անհետաքրքիր ապրում են,այնքան որ  գոյություն են պահպանում: Գոնե նախկին իշխանությունների ժամանակ մեր գործով էինք զբաղվում, իսկ հիմաª ուզած-չուզած, բոլորը քաղաքական թեմաներ են քննարկում: Չեն թողնում, որ երկիրը հանգստանա, իմանանք` ինչ անենք: Օրինակ` ես հաղորդում եմ ուզում բացել, բայց դեռ քայլեր չեմ անում, մինչեւ այս ամեն ինչը հանգստանա, հանդարտվի, նոր անցնեմ գործի, որովհետեւ անընդհատ լարված ենք բոլորս:

– Ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ի՞նչ լուծումներ եք տեսնումԱրդյո՞ք ճիշտ է ստորագրելը:

– Երկիրը վտանգված է: Այս վարչախումբն իր գլխավորի հետ պետք է հեռանան, որ նոր մարդիկ գան, որոնք հոգատար կլինեն երկրի ու ժողովրդի համար, որպեսզի ամեն ինչը վերականգնվի: Այս ի՞նչ վիճակում ենք մենք գտնվում: Բոլոր ոլորտները ավերված են, խայտառակ վիճակի են հասցրել:

– Բայց նոր վարչախումբըոր եկավխոսում էր բարձր արժեքներիցբանաստեղծություններ արտասանելովª շրջում էրՈ՞ւր մնաց այդ ամենը:

– Իրենց նպատակին հասնելու համար բոլորին խաբեցին: Ստերով եկան, դժբախտություն բերեցին: Ինչ չէինք տեսել, տեսանք: Ազգային ժողովից, առաջին դեմքի բերանից հայհոյանքներ տեսանք: Եթե նախկինների ժամանակ կային մարդիկ, որոնք հայհոյում էին, հիմա գլխավորն է հայհոյում: Վարչապետի բերանից է այդ հայհոյանքները գալիս: Ամեն ինչ ավերված է, ու դեռ ուզում են շարունակել մնալ: Ես իրենց ավել լավ եմ հասկանում, քան այն մարդկանց, որոնք այսօր այս վարչախմբին պաշտպանում են: Իր ծրագիրը կավարտի, կգնա, բա նրանք ո՞նց են շարունակելու ապրել մեր մեջ:

– Եթե այսպես շարունակվիմի օր թուրքը կծեծի մեր տան դուռը եւ կմտնի ներսԵվ մենք բոլորս էլ չենք ապրի:

– Իհարկե, դրա համար պետք ռուսի կողքին լինել: Չհամարձակվեն մեր հողերը հանձնեն թուրքին ու մեզ թուրքի լծի տակ թողնեն: Մենք միշտ էլ ռուսի կողքին ենք եղել: Ռուսի կողքին լինելով` մենք ո՛չ պետականություն կկորցնենք ո՛չ էլ դրոշ կկորցնենք:

– Այսօր մեր երկրում վարվում է հակառուսական քարոզչությունԱջակցում են ՈւկրաինայինԴա Դուք ճի՞շտ եք համարում:

– Սարսափելի է` Ուկրաինան իր ֆոսֆորով մեր երեխեքի մարմինն է վառել, բայց կան մարդիկ, որոնք աջակցում են Ուկրաինային: Խոսքս, իհարկե, Ուկրաինայի ժողովրդի մասին չի: Պատերազմն ինքնին չարիք է, եւ երկու կողմից էլ մարդիկ են մահանում: Բայց չգիտես ինչի, ասում են` միայն ուկրաինացիներն են մահանում: Բայց չէ՞ որ ռուսներն էլ են մահանում, ու Ուկրաինան իր պատերազմով ամբողջ աշխարհին խառնել է իրար, ու դա բերել են Հայաստան: Արդեն մեր երկրում ուկրաինացիներն են հավաքներ անում: Գնացեք ձեր երկրում կռիվ արեք, ինչ եք եկել մեր երկրում անախորժություններ անում: Ես լիարժեք ռուսի կողմնակիցն եմ եղել, կամ եւ կմնամ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Առնչվող գրառում

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը (Տեսանյութ)

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է այս ամենի ավարտը…

Զելենսկին իր շոուում արդեն կանխատեսել է ապագան: Մնում է մի քիչ էլ սպասել։ Ամեն դեպքում,լ դիտեք տեսանյութը եւ կհամոզվեք:  
Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները

Տարածաշրջանի ամենակարեւոր էներգետիկ օբյեկտի` Զապորոժիեի ԱԷԿ-ի համակարգված գնդակոծությունից հետո հարվածի գոտում կրկին ու կրկին հայտնաբերվել են արեւմտյան զենքի հետքեր։ Զապորոժիեի ռազմական-քաղաքացիական…
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման ժամկետը

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման…

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտնել է, որ դաշնակից ուժերն ամբողջությամբ կազատագրեն ԴԺՀ-ն սեպտեմբերի կեսերին։ Հաշվի առնելով, որ ԼԺՀ-ն արդեն լիովին ռուսական…