• April 26, 2022

«Հայ-ռուսական հարաբերությունները կծառայեն Հայաստանում եւ Արցախում ապրող մեր ժողովրդի անվտանգության ամրապնդմանը».ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հայ-ռուսական հարաբերությունները կծառայեն Հայաստանում եւ Արցախում ապրող մեր ժողովրդի անվտանգության ամրապնդմանը».ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Իրավունքը» զրուցեց «Առնո Բաբաջանյանի հիշատակի» ֆոնդի նախագահԱռնո Բաբաջանյանի որդուԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:

– Պարոն Բաբաջանյանինչպե՞ս եք վերաբերվում հայռուսական հարաբերությունների ամրապնդմանը:

– Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները դարերից եկած ոչ թե ընկերություն են, այլ` եղբայրություն: Եվ եթե շարունակվի այդ եղբայրությունը, այն կծառայի մեր երկու երկրների մարդասիրական զարգացումներին:

– Ապրիլի 30- ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետհանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ Երեւանի Շահումյան արձանի մոտ լինելու է համերգային ծրագիրնվիրված հայռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակինԱյդ մտահղացման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Դա ճիշտ մոտեցում է, որովհետեւ մշակույթը միավորում է ազգերին, մարդկանց: Եվ, իհարկե, այդ ձեւաչափով նշելով հայ- ռուսական հարաբերությունների 30-ամյակը, շատ հետաքրքիր է, որովհետեւ շատերի մոտ դա քաղցր հիշողություններ կարթնացնի: Ես գտնում եմ, որ այդ օրը հանդիսատեսը մեծ բավականություն կստանա` շփվելով մշակույթի հետ:

– Միութենական պետություն ստեղծելու գաղափարի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

– Բոլոր միություններն էլ օգուտ են տալիս երկրներին ե՛ւ տնտեսական, ե՛ւ ռազմական առումներով: Եվ հաշվի առնելով այն դժվար իրավիճակը, որ հիմա Հայաստանում է տիրում` կապված 44-օրյա պատերազմի հետ, եւ հարեւանների` որոնցով շրջապատված է Հայաստանը, հայ-ռուսական հարաբերություններն առաջին հերթին կծառայեն հայ ժողովրդի անվտանգության ամրապնդմանը, որոնք ապրում են ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ` Հայաստանում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Առնչվող գրառում

Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարել է ռուսական հարձակման մասին միանգամից մի քանի ուղղություններով (Քարտեզ)

Ուկրաինայի ԳՇ-ն հայտարարել է ռուսական հարձակման մասին միանգամից մի…

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է ռուսական զորքերի հարձակման մասին միանգամից մի քանի ուղղություններից։ Հիմնականը հակառակորդի ամփոփագրից. ►Խարկովի ուղղություն. ռուսական…
Հետևակը «տուփերով» զոհվում է, ռուսական բանակը ոչնչացնում է 56-րդ բրիգադը (ՖՈՏՈ)

Հետևակը «տուփերով» զոհվում է, ռուսական բանակը ոչնչացնում է 56-րդ…

Հետևակը խմբաքանակով մահանում է, ռուսական բանակը ոչնչացնում է 56-րդ բրիգադը: Ավելի ու ավելի շատ նման հուսահատության ճիչեր են ստացվում ուկրաինական զորքերից։…
Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկական ընկերությունները հրաժարվում են դոլարից ռուսական վառելիք գնելիս: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով մաքսային փաստաթղթերին։ Նյու Դելին հունիսին Ռուսաստանից…