• 25/04/2022

Նացիստները նահանջելով, թողել են զենքերը և տասնյակ դիեր (Տեսանյութ)

Նացիստները նահանջելով, թողել են զենքերը և տասնյակ դիեր (Տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ՌԴ զինված ուժերը ոչնչացնում են Ուկրաինայի բանակի և ազգայնականների ամրացված տարածքը, որը գտնվում էր բնակավայրերից մեկի բնակելի հատվածում։

«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները և ազգայնական գումարտակները, նահանջելով, դեն են նետել ոչ միայն զենքերը, այլև թողել իրենց զոհված գործընկերների տասնյակ մարմիններ»,- ասվում է ՊՆ-ում։

Նշենք, որ ազգայնականները կրակակետեր են տեղադրել հենց խաղաղ բնակիչների տներում, ինչպես նաև կենցաղային հողամասերում՝ կենցաղային շենքերի միջև։

Նրանք սարքավորել են խրամուղիների և բլինդաժների ցանց, որոնք կապում են տների կրակակետերը։

Նրանք հարմարեցրեցին նկուղներն ու բնակելի տարածքները ապաստարանների, զինանոցների և զինամթերքի պահեստների համար։