• April 27, 2022

2022 թվականին սննդամթերքի գները կբարձրանան 23 տոկոսով

2022 թվականին սննդամթերքի գները կբարձրանան 23 տոկոսով

Համաշխարհային բանկը հրապարակել է ապրանքային շուկայի հեռանկարի ևս մեկ զեկույց, որում նշվում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության պատճառով պարենի, նավթի, մետաղների և այլ ապրանքների համաշխարհային գները «կմնան պատմականորեն բարձր մակարդակի վրա` մինչեւ 2024 թվականի վերջ»։

«Ընդհանուր առմամբ, սա ամենամեծ ապրանքային ցնցումն է, որը մենք զգացել ենք 1970-ականներից ի վեր: Ինչպես և այն ժամանակ, ցնցումը սրվում է սննդի, վառելիքի և պարարտանյութերի առևտրային սահմանափակումների կտրուկ աճով», – ասում է Համաշխարհային բանկի գնաճի, ֆինանսների և հաստատությունների գծով փոխնախագահ Ինդերմիտ Գիլը:

Բանկն ակնկալում է, որ 2022 թվականին էներգիայի գները կբարձրանան ավելի քան 50%-ով, սակայն 2023-2024 թվականներին կնվազեն։ Ոչ էներգետիկ ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների և մետաղների գները 2022 թվականին կբարձրանան գրեթե 20%-ով, իսկ հետագա տարիներին դրանց աճը նույնպես կդանդաղի։

«Սակայն ակնկալվում է, որ ապրանքների գները կմնան շատ ավելի բարձր, քան վերջին հինգ տարվա միջին ցուցանիշը», – ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Ընթացիկ տարվա արդյունքներով բանկի վերլուծաբաններն ակնկալում են պարենային ապրանքների գների աճ 22,9 տոկոս մակարդակում, սակայն արդեն 2023 թվականին դրանք կարող են նվազել 10,4 տոկոսով։ Ամենաէական աճ բանկն ակնկալում է բուսական սննդի յուղերի հատվածում՝ 29,7%: Բացի այդ, պարարտանյութերի գների աճը կարող է հասնել 69,2 տոկոսի, ինչը լրացուցիչ խթան է գյուղատնտեսական ապրանքների գների աճի համար։ Զեկույցն ամփոփվում է Համաշխարհային բանկի կողմից կոչով «քաղաքականություն մշակողներին` գործել հիմա՝ նվազագույնի հասցնելու իրենց քաղաքացիներին և համաշխարհային տնտեսությանը հասցվող վնասը»:

Առաջարկվում է «մշակել նպատակային սոցիալական պաշտպանության ծրագրեր, ինչպիսիք են դրամական փոխանցումները, դպրոցական սնունդը և հանրային աշխատանքների ծրագրերը սննդի և վառելիքի սուբսիդավորման փոխարեն: Էներգաարդյունավետության, այդ թվում՝ շենքերի ջերմամեկուսացման ոլորտում ներդրումները պետք է լինեն առանցքային առաջնահերթություն»։

Առնչվող գրառում

Ուկրաինայի ԳՇ-ն ընդունել է ռուսական զորքերի վերջին օրերի հաջողությունների փաստը

Ուկրաինայի ԳՇ-ն ընդունել է ռուսական զորքերի վերջին օրերի հաջողությունների…

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ճանաչել է Ռուսաստանի և դաշնակից ուժերի հաջողությունները Արտեմիվսկի ուղղությամբ առաջխաղացման գործում։ Հիմնականը հակառակորդի ամփոփագրից. ► Սլավյանսկի ուղղությամբ…
Ռուսասկան զորքերը ճեղքել են պաշտպանությունը Ուգլեդարի ուղղությամբ. հակառակորդը մեծ կորուստներ ունի

Ռուսասկան զորքերը ճեղքել են պաշտպանությունը Ուգլեդարի ուղղությամբ. հակառակորդը մեծ…

ԴԺՀ-ի տեղեկատվության նախարարի առաջին տեղակալ Դանիիլ Բեզսոնովը հայտարարել է Ուլուդարի ուղղությամբ ռազմաճակատում ճեղքման մասին։ «Շտապ լուր ճակատից. ԴԺՀ բանակի «Հանքափորների» դիվիզիայի…
Չեչնիայի սպեցնազը Սեւերսկի մոտ գրավել է ռազմավարական կարեւոր դիրք (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)

Չեչնիայի սպեցնազը Սեւերսկի մոտ գրավել է ռազմավարական կարեւոր դիրք…

Չեչնիայի սպեցնազը Սեւերսկի մոտ գրավել է ռազմավարական կարեւոր դիրք: Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է տեղի ունեցողի մասին։ «Ախմատի հատուկ…