• April 27, 2022

«Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները».ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները».ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ

«Իրավունքը» զրուցեց «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ (ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻԱՅԻ) հետ:

Ապրիլի 30-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությամբ եւ Ձեր մասնակցությամբ Երեւանում` Շահումյանի արձանի մոտ, լինելու է համերգային ծրագիր` նվիրված հայռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Այդ մտահղացման մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Մենք պետք է ամրապնդենք հայ-ռուսական հարաբերությունները ավելի ու ավելի: Եվ այս երեսուն տարիները եղան այդ հարաբերությունների ապացույցը, որ ինչքան էլ մենք պինդ ենք Ռուսաստանի հետ, պետք է ավելի ամրանանք: Եվ ես ողջունում եմ միջոցառումները, որոնք որ տեղի պետք է ունենան ապրիլի 30-ին` կապված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:

Դուք էլ եք մասնակցություն ունենալու այդ միջոցառմանը: Ի՞նչ երգեր են հնչելու այդ օրը:

– Կհնչեն հայերեն եւ ռուսերեն երգեր:

Ներկայիս վարչախումբը, ի՞նչ եք կարծում, անո՞ւմ է ամեն ինչ, որպեսզի ամրապնդի հայռուսական հարաբերությունները:

– Հեղափոխության սկզբի տարիները` մինչ պատերազմը, կարծես թե հարաբերությունները լավ չէին Ռուսաստանի հետ, բայց հիմա ոնց հասկացա, իրենք էլ են գիտակցում, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ չեն կարող լինել: Եվ այս վարչախումբը վերջապես հասկացավ, որ պետք է հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդել, զարգացնել:

Ռուսհայկական հարաբերությունների` մշակութային առումով զարգացնելու մասին ի՞նչ կասեք:

– Հայաստանում պետք է լինեն շատ մշակութային միջոցառումներ, գիտական ոլորտում համագործակցություններ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացմանը նպաստող: Օրինակ` պետք է բացվեն ռուսական դպրոցներ, պետք է ռուսական եւ հայկական մշակույթները միաձուլվեն, եւ այդ մշակութային կապերը միջոցառումների տեսքով ներկայացնեն հանրությանը: Քանզի ՀՀ-ում գործում են քաղաքական ուժեր, եւ մարդիկ, անհատներ, որոնք որ սրում են եւ վատ ազդեցություն են ուզում թողնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ հանրության շրջանակներում: Եվ դրանից հանրությունը սկսում է լարվել: Եվ այդ խմբավորումները պետք է ուղղակի դադարեցնեն իրենց գործունեությունը: Դա կարող ենք անել միայն մենք ավելի ու ավելի շատ միջոցառումներով` մշակութային, կրթական տարբեր ոլորտներում զարգացնելով հայ-ռուսական հարաբերությունները:

Լինելով «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ` ըստ Ձեզ, շարժումն այսօր ի՞նչ թափ է առնում:

– Որպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ` շատ ուրախ եմ, որ շարժումը գործում է, եւ այնտեղ ընդգրկված են քաղաքական ուժեր` այդ թվում նաեւ «Ազգի ձայնը», եւ դա շատ լավ է: Մենք այսօր միակ շարժումն ենք ՀՀ-ում, որը անում է միջոցառումներ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային եւ դրանով ապացուցում է, որ մենք միայն ու միայն Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի կողմնակիցն ենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Առնչվող գրառում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկաստանը հրաժարվում է դոլարից Ռուսաստանի հետ առևտրում

Հնդկական ընկերությունները հրաժարվում են դոլարից ռուսական վառելիք գնելիս: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով մաքսային փաստաթղթերին։ Նյու Դելին հունիսին Ռուսաստանից…
«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Օ» խմբավորումը շարունակում է հարձակումը. զրահատեխնիկայի հսկայական շարասյուն Դոնբասում…

«Օ» խմբավորումը շարունակում է գրոհը: Այս մասին հատուկ գործողության գոտուց ռազմական թղթակիցների կադրերում։ Դոնբասի ճանապարհներին զրահատեխնիկայի հսկայական շարասյուն կա։ Զինվորական տեխնիկայի ուշագրավ…
Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

Չեչենները հարցաքննում են ուկրաինացի գերուն (Տեսանյութ)

«Մեկ այլ բանտարկյալ. Օրինակելի: Ես հասկացա, որ դևը խաբել էր նրան և որոշեցի չգայթակղել ճակատագրին։ Արդյունքում, Միխայիլը հանձնվեց «Ախմատի» հատուկ ջոկատայինների…