• 28/04/2022

Եվս մեկ երկիր է ընդունել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման սխեման

Եվս մեկ երկիր է ընդունել է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման սխեման

Հունգարիան ընդունել է ռուսական գազի ռուբլով վճարման սխեման։

Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի խոսքով, երկիրը 85%-ով կախված է ռուսական գազից, չունի այլընտրանքային աղբյուրներ և մատակարարման ուղիներ, որոնք թույլ կտան հրաժարվել դրա ներկրումից։

Եվրոպական մի շարք երկրներ արդեն ընդունել են Ռուսաստանի պայմանը եւ համաձայնվել են իրենց մատակարարվող գազի դիմաց վճարել ռուբլով։

Այս պահին, երկրների ղեկավարության և ԶԼՄ-ների հավաստիացմամբ, գազի դիմաց, բացի Հունգարիայից, Ավստրիան, Սերբիան (ԵՄ անդամ չէ), Գերմանիան և, ըստ «Bloomberg»-ի՝ Իտալական, պայմանավորվել են վճարել գազի համար ռուբլով։

Միաժամանակ Ֆինլանդիան, Էստոնիան, Բուլղարիան և Լեհաստանը հրաժարվել են ռուսական «կապույտ վառելիքից»։ Ընդհանուր առմամբ, այս չորս երկրները տարեկան ներմուծել են մոտ 14 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը համեմատելի է, օրինակ, միայն Ֆրանսիայի տարեկան գնումների հետ։ Բացի այդ, մասնավորապես Լեհաստանը փորձում է «աղվեսական» տարբերակով առաջ գնալ՝ ռեվերսով գազ գնել եվրոպական այլ երկրներից: Այսինքն, դա նույն ռուսական գազն է, եւ դա նշանակում է, որ պարզապես կավելանան այլ ուղղությամբ ռուսական մատակարարումները եւ նորից  ռուբլով: Իսկ  Լեհաստանն այդ դեպքում պարզապես ստիպված է լինելու գազը գնել եվրոպական գներով, որը էապես ավելի թանկ է, քան Ռուսաստանից ուղիղ մատակարարվածը: